Սահմանադրական դատարանը կասեցրեց Նիկոլ Փաշինյանի դիմումի<br /> քննութիւնը<br />


Սահմանադրական դատարանը կասեցրեց Նիկոլ Փաշինյանի դիմումի
քննութիւնը

  • 05-03-2010 16:18:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Սահմանադրական դատարանը մարտի 5-ին որոշում կայացրեց կասեցնել Երեւանի թիւ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամաւորի յունվարի 10-ի լրացուցիչ ընտրութիւնները վիճարկող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դիմումի քննութիւնը: 2008թ. մարտի 1-ին Երեւանում զանգվածային անկարգութիւններ կազմակերպելու մեղադրանքով 7 տարուայ ազատազրկման դատապարտուած Ն.Փաշինյանը խնդրում էր ապահովել իր ներկայութիւնը դիմումի քննությանը: Յիշեցնելով այս մասին, դիմումատուի ներկայացուցիչները նշեցին նաեւ, որ իրենք հնարաւորութիւն չեն ունեցել հանդիպել իրենց վստահորդի հետ եւ ճշտել, թէ համաձայն է Ն.Փաշինյանը, որ իր իրաւունքները ներկայացուեն իր ներկայացուցիչների միջոցով: Ըստ ՍԴ որոշման, դատարանը իրաւասու չէ ապահովելու դիմումատուի ներկայութիւնը: Միաժամանակ դատարանը արձանագրեց, որ քաղաքացու շահերը կարող են ներկայացուել կամ անձամբ քաղաքացու կամ նրա ներկայացուցիչների միջոցով: Սակայն գործի կասեցմամբ դատարանը հնարաւորութիւն տվեց փաստաբաններին հանդիպել Ն.Փաշինյանի հետ եւ պարզել հարցի կապակցութեամբ նրա դիրքորոշումը:
  -   Քաղաքական