Արտօ Թունջբոյաջյանը Թուրքիայում ստեղծագործող Կարդե<br /> Թյուրքյուլեր խմբի հետ Բեռլինում հանդէս եկաւ համերգով<br />


Արտօ Թունջբոյաջյանը Թուրքիայում ստեղծագործող Կարդե
Թյուրքյուլեր խմբի հետ Բեռլինում հանդէս եկաւ համերգով

  • 04-03-2010 21:00:00   |   |  Մշակոյթ
ԲԱՌԼԻՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մարտի 1-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Ֆիլհարմոնիայի համերգասրահում հանրայայտ հայազգի երաժիշտ Արտօ Թունջբոյաջյանը հանդէս եկաւ Թուրքիայում ստեղծագործող Կարդե Թյուրքյուլեր խմբի, Բեռլինի հայ եկեղեցական ու մշակոյթային միութեան համալրուած երգչախմբի ու արամեական համայնքի երգչախմբի հետ միասին: Համերգի ընթացքում հնչեցին ինչպէս հայերէն, այնպէս էլ քրդերեն, թուրքերեն, արամերեն ու արաբերէն լեզւով ժողովրդական երգեր: Համերգի նպատակն էր կամուրջ ստեղծել Արեւմտյան Հայաստանի, Միջագետքի, ինչպէս նաեւ արաբական ու թուրքական ժողովուրդների մշակոյթների միջեւ եւ հանրութեանը խաղաղ ու համերաշխ ապրելու կոչ անել: Երաժշտութեան միջոցով երկխօսութիւն ստեղծուեց նմանատիպ երաժշտական գործիքների ու երգերի միջեւ: Համերգին ներկայ էին բազմաթիւ ազգերի համայնքների ներկայացուցիչներ: Բեռլինի հայ եկեղեցական ու մշակոյթային միութեան երգչախմբի ղեկավարի խօսքերով, սա աննախադէպ հնարաւորութիւն եւ մեծ յաջողութիւն էր երգչախմբի համար առաջին անգամ հանդէս գալ Բեռլինի ֆիլհարմոնիայի համերգասրահում եւ գրաւել հանդիսատեսի համակրանքը հայ երգի նկատմամբ: Համերգի ամենատպավորիչ պահն այն էր, երբ բոլորը միասին երգում էին Թունջբոյաջյանի հեղինակային «Արարատ» երգը: «Այնքան էլ հեշտ չէր համերգին պատրաստվելը, քանի որ պատկերացրեք` փորձերի ընթացքում արուեստագէտները միմեանց հետ հաղորդակցւում էին մօտ 7 լեզուներվ, սակայն ամէն ինչ շատ յաջող անցաւ: Մենք չունենք նաւթ կամ ոսկի, որոնք էլ իրականաում անսպառ չեն, բայց մենք ունենք հարուստ մշակոյթ եւ տաղանդաւոր ազգ: Կարծում եմ, մենք` հայերս, պէտք է աշխարհին որպէս արուեստագէտ ու բազմաշնորհ ազգ ներկայանանք»,- hayernaysor.am-ի թղթակցի հետ հարցազրոյցի ընթացքում անկեղծացավ երաժիշտ Արտօ Թունջբոյաջյանը: Վերջինս պատրաստւում է մարտի վերջին հանդէս գալ նաեւ Հայաստանում: Երաժիշտը երազում է Հայաստանի գիւղերից մէկը դարձնել մշակոյթի հանգրուան, ուր արուեստագէտները, երաժիշտները կգան ստեղծագործելու, եւ որտեղ փառատոններ կանցկացուեն ողջ տարուայ ընթացքում: Աննա Շավինյան, Բեռլին
  -   Մշակոյթ