Վահէ Գրիգորեանը դարձել է Ստաւրոպոլի երկրամասի բիլիարդի
մրցաշարի յաղթող
04-03-2010 17:15:00 | Ռուսաստան | Սպորտ
ՍՏԱՎՐՈՊՈԼ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ստաւրոպոլում
աւարտուել են բիլյարդի մարզային մրցումները տղամարդկանց միջեւ,
տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» պարբերականը: Յաղթող է
ճանաչուել Պեատիգորսկ քաղաքի բնակիչ Վահէ Գրիգորեանը: Պատանեկան
մրցաշարում յաջող է հանդէս եկել 15-ամեայ Վոլոդեա Խաչատրեանը, որն
իր հասակակցի հետ կիսել է հինգերորդ եւ վեցերորդ տեղերը: