2010թ.-ի յունուարին Հայաստանի պետական բիւջէն կատարուել է<br /> շուրջ 12,5 մլրդ դրամ հավելուրդով<br />


2010թ.-ի յունուարին Հայաստանի պետական բիւջէն կատարուել է
շուրջ 12,5 մլրդ դրամ հավելուրդով

  • 03-03-2010 18:46:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2010թ.-ի յունուարին Հայաստանի պետական բիւջէն կատարուել է շուրջ 12,5 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակում ծրագրուած 32,8 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնում են Հայաստանի Ֆինանսների նախարարութիւնից, նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում պետական բիւջէն կատարուել էր շուրջ 7,3 մլրդ դրամ հավելուրդով: Հաշուետու ժամանակահատուածում ֆինանսաւորման ներքին աղբիւրների գծով արձանագրուել է 92 մլրդ դրամ յաւելուրդ` նախորդ տարուայ 4,4 մլրդ դրամի դիմաց: Ֆինանսաւորման արտաքին աղբիւրների գծով արձանագրուել է 3,3 մլրդ դրամ յաւելուրդ` նախորդ տարուայ 2,9 մլրդ դրամի դիմաց: Դեֆիցիտի ֆինանսաւորման ներքին աղբիւրներում 55,4 մլն դրամ են կազմել փոխառու միջոցներից (արժեթղթերից) զուտ մուտքերը: Մասնաւորապէս, 64,6 մլն դրամի զուտ մուտքեր են ապահովել գանձապետական պարտատոմսերի թողարկումից: Մուրհակների մարման նպատակով եռամսյակային ծրագրով նախատեսուած վճարումները կատարուել են 70,9%-ով` կազմելով 9,3 մլն դրամ: 2010թ.-ի յունուարին դեֆիցիտի ներքին ֆինանսական ակտիւները կազմել են -9,2 մլրդ դրամ: Տրամադրուած վարկերի վերադարձից մուտքերը կազմել են աւելի քան 5,6 մլրդ դրամ (եռամսյակային ծրագրի 95,4%-ը), որի հիմնական մասը վճարուել է «Հայռուսգազարդ» ԲԲԸ-ի կողմից: Ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցման արդիւնքում յունուար ամսուայ ընթացքում 14,8 մլրդ դրամով աւելացել են ազատ բիւջէտային միջոցները: 2010թ.-ի յունուարին պետական բիւջէի արտաքին ֆինանսաւորման գծով արձանագրուել է 3,3 մլրդ դրամ յաւելուրդ կամ նախատեսուածի 25,9%-ը: Մասնաւորապէս, 2,8 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարուել է 44,8 մլն դրամի վճարում, որը հանդիսանում է նախորդ տարուայ պարտաւորութիւնը: Արտաքին պարտաւորութիւնների մարմանն ուղղուել է շուրջ 571,1 մլն դրամ, որը յատկացուել է Համաշխարհային բանկի աջակցութեամբ իրականացyող ծրագրերի գծով պարտքի մարմանը: Նշենք, որ այս տարուայ յունուարին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 377,53 դրամ:
  -   Տնտեսութիւն