Այս տարուայ յունուարին Հայաստանի պետական բիւջէից տրամադրվել<br /> են 318,1 մլն դրամի սուբսիդիաներ` կազմելով եռամսյակային ծրագրի<br /> 8%-ը<br />


Այս տարուայ յունուարին Հայաստանի պետական բիւջէից տրամադրվել
են 318,1 մլն դրամի սուբսիդիաներ` կազմելով եռամսյակային ծրագրի
8%-ը

  • 03-03-2010 18:46:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարուայ յունուարին Հայաստանի պետական բիւջէից տրամադրվել են 318,1 մլն դրամի սուբսիդիաներ` կազմելով եռամսյակային ծրագրի 8%-ը, եւ 24%-ով զիջելով նախորդ տարուայ նոյն ցուցանիշին: Այս մասին յայտնում են Հայաստանի Ֆինանսների նախարարութիւնից: Ըստ նոյն աղբիւրի, պետական բիւջէից տրամադրվել են 5,7 մլրդ դրամի դրամաշնորհներ, որից 5,4 մլրդ եւ 116,2 մլն դրամը պետական հատուածի այլ մակարդակներին տրամադրուած ընթացիկ եւ կապիտալ դրամաշնորհներն են, 203,2 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին տրամադրուած ընթացիկ դրամաշնորհները: Մասնաւորապէս, 2,7 մլրդ դրամ են կազմել համայնքների բիւջէներին համահարթեցման սկզբունքով տրուող դոտացիաները` 33,3%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ նշուած ծախսերն աւելացել են 17,9%-ով: Իսկ դրամաշնորհների եռամսյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարուել է 26,5%-ով: Նշենք, որ այս տարուայ յունուարին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 377,53 դրամ:
  -   Տնտեսութիւն