Ծաղկաձորում կայացել է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային
ֆեդերացիայի լեռնադահուկային սպորտի առաջնութիւնը
02-03-2010 19:34:00 | Հայաստան | Սպորտ
ԾԱՂԿԱՁՈՐ, 2 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 1-ին Ծաղկաձորում
կայացել է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի
(ՀՍՀԱՖ) լեռնադահուկային սպորտի առաջնութիւնը: Ըստ ֆեդերացիայի
մամլոյ հաղորդագրութեան, առաջնութեան նպատակն էր ի յայտ բերել
հաշմանդամություն ունեցող լաւագոյն լեռնադահուկորդ մարզիկներին,
ամփոփել ՀՍՀԱՖ-ի կատարած աշխատանքները լեռնադահուկային սպորտում:
Առաջնութեանը մասնակցել են տասներեք հաշմանդամ մարզիկներ:
Մրցումներն անցկացուել են երկու խմբերում` առաջին խմբում միմեանց
հետ մրցել են տեսողութեան խնդիրներ ունեցող հինգ, իսկ երկրորդ
խմբում` ֆիզիկական հաշմանդամություն ունեցող ութ մարզիկներ:
Առաջին խմբում յաղթող է ճանաչուել Վլադիսլաւ Գրիգորեանը
(ք.Գիւմրի), երկրորդ խմբում` Գեւորգ Շահւերդյանը (ք.իջյան):
Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի նպատակն է
ՀՀ-ում մասսայականացնել հաշմանդամային սպորտաձեւեր, մասնաւորապէս
լեռնադահուկային սպորտը, եւ Հայաստանի հաշմանդամային սպորտում
ստեղծել առողջ մրցակցային դաշտ: «Հաշմանդամային սպորտի հայկական
ազգային ֆեդերացիա»-ն գործում է 2009թ. մարտի 1-ից: Այն ստեղծուել է
«Հայկական ճամբար» հասարակական կազմակերպութեան կողմից` Եւրոպական
Միութեան ֆինանսավորմամբ իրականացyող «Սպորտային ցանց
հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» ծրագրի շրջանակներում:
ՀՍՀԱՖ-ը անդամակցում է միջազգային CPISRA սպորտային
կազմակերպութեանը: