Ծաղկաձորում կայացել է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային<br /> ֆեդերացիայի լեռնադահուկային սպորտի առաջնութիւնը<br />


Ծաղկաձորում կայացել է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային
ֆեդերացիայի լեռնադահուկային սպորտի առաջնութիւնը

  • 02-03-2010 19:34:00   | Հայաստան  |  Սպորտ
ԾԱՂԿԱՁՈՐ, 2 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 1-ին Ծաղկաձորում կայացել է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի (ՀՍՀԱՖ) լեռնադահուկային սպորտի առաջնութիւնը: Ըստ ֆեդերացիայի մամլոյ հաղորդագրութեան, առաջնութեան նպատակն էր ի յայտ բերել հաշմանդամություն ունեցող լաւագոյն լեռնադահուկորդ մարզիկներին, ամփոփել ՀՍՀԱՖ-ի կատարած աշխատանքները լեռնադահուկային սպորտում: Առաջնութեանը մասնակցել են տասներեք հաշմանդամ մարզիկներ: Մրցումներն անցկացուել են երկու խմբերում` առաջին խմբում միմեանց հետ մրցել են տեսողութեան խնդիրներ ունեցող հինգ, իսկ երկրորդ խմբում` ֆիզիկական հաշմանդամություն ունեցող ութ մարզիկներ: Առաջին խմբում յաղթող է ճանաչուել Վլադիսլաւ Գրիգորեանը (ք.Գիւմրի), երկրորդ խմբում` Գեւորգ Շահւերդյանը (ք.իջյան): Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի նպատակն է ՀՀ-ում մասսայականացնել հաշմանդամային սպորտաձեւեր, մասնաւորապէս լեռնադահուկային սպորտը, եւ Հայաստանի հաշմանդամային սպորտում ստեղծել առողջ մրցակցային դաշտ: «Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիա»-ն գործում է 2009թ. մարտի 1-ից: Այն ստեղծուել է «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպութեան կողմից` Եւրոպական Միութեան ֆինանսավորմամբ իրականացyող «Սպորտային ցանց հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» ծրագրի շրջանակներում: ՀՍՀԱՖ-ը անդամակցում է միջազգային CPISRA սպորտային կազմակերպութեանը:
  -   Սպորտ