«Տաշիր-2011» մրցանակակիրներին բնակարանների նուիրատուութիւնը բուռն վրդովմունք է առաջացրել անօթեւան գիւմրեցիների շրջանում<br />


«Տաշիր-2011» մրցանակակիրներին բնակարանների նուիրատուութիւնը բուռն վրդովմունք է առաջացրել անօթեւան գիւմրեցիների շրջանում

  • 04-04-2011 17:40:31   | Հայաստան  |  Հասարակութիւն
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասեանը ապրիլի 4-ին դիմել է «Տաշիր-2011» մրցանակակիրներին իրենց նուիրած բնակարաններից հրաժարուելու կոչով, որը ներկայացնում ենք ամբողջութեամբ. «Տաշիր-2011»-ի երաժշտական մրցանակաբաշխութեանը բնակարաններ ստացած մեծարգոյ մրցանակակիր արուեստագէտներ. Հաւատացէք մենք այս կոչը անում ենք ոչ միայն աղէտի գօտու երկու տասնամեակ ի վեր խարխուլ եւ խոնաւ տնակներում մի կերպ պատսպարուած անօթեւան ընտանիքների շահերից ելնելով, այլ նաեւ յանուն Ձեր իսկ հեղինակութեան: Անցած օրը հայ մեծահարուստների կողմից Ձեզ բնակարանների նուիրատուութիւնը միանշանակ չի ընկալուել, եթէ չասենք բուռն վրդովմունք է առաջացրել Գիւմրեցի հարիւրաւոր անօթեւան ընտանիքների մօտ: Գուցէ այլ կը լինէր հասարակութեան արձագանքը, եթէ Դուք իրօք ունենայիք այդ բնակարանների կարիքը: Ուստի առաջարկում ենք Ձեզ ցուցաբերել քաղաքացիական դիրքորոշում եւ հրաժարուէք այդ նուիրատուութիւնից` դրանք փոխանցելով անօթեւան ընտանիքներին: հաւատացէք. Բնակարաններից հրաժարուելու պարագայում Դուք անհամեմատ աւելին ձեռք կը բերէք` հասարակութեան յարգանքի ու վստահութեան տեսքով: ձեր այդ քայլը հայ մեծահարուստներին լաւ դաս կը լինի, որպէսզի նրանք ձեռնպահ մնան անտեղի շռայլութիւններից եւ անյարգի նուիրատուութիւններց»:
  -   Հասարակութիւն