Միսլատայի կամուրջ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ<br />


Միսլատայի կամուրջ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ

  • 02-03-2010 18:31:00   |   |  Հասարակութիւն
ՄԻՍԼԱՏԱ, 2 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Օրերս «Արարատ» միութիւնում շնորհուել են իսպաներենի հերթական` ութերորդ կուրսի աւարտական դիպլոմները: Հանդիսաւոր արարողութեանը ներկայ են եղել Միսլատայի քաղաքապետ Մանուել Կորդերան, Օտարերկրացիների հարցերով խորհրդական Կառլոս Խարիյոն եւ Ձախ միութեան խորհրդական Սալվադոր Գարսիան: «Արարատ» հայկական միութեան մամլոյ հաղորդագրութիւնից տեղեկանում ենք, որ իսպաներենի 8-րդ կուրսի երկու ամիս տեւած դասընթացների ընթացքում իսկական բարեկամութիւն է հաստատուել կուրսի 6 ազգի` հայ, ալժիրցի, մարոկացի, սենեգալցի, նիգերիացի եւ թուրք ներկայացուցիչների միջեւ: Նրանց մէջ առանձնապէս աչքի են ընկել հայուհի Տաթեւիկ Գրիգորեանը եւ ազգութեամբ թուրք Էրկանը: Կուրսն իսկական անակնկալ էր «Արարատ» միութեան նախագահ, ուսուցիչ Արարատ Ղուկասեանի համար, երբ տեղեկացաւ, որ դասարանում մէկ թուրք աշակերտ կայ: Բացման խօսքով հանդէս է եկել Մանուել Կորեդերան: Նա շնորհակալութիւն է յայտնել «Արարատ» միութեանը եւ անձամբ Արարատ Ղուկասեանին նրա աննախադէպ, անշահախնդիր եւ չափազանց կարեւոր աշխատանքի համար, որը նպաստում է տարբեր ազգերի ինտեգրմանն ու համակեցութեանը: Քաղաքապետը ցանկութիւն է յայտնել լուսանկարվել Արարատի եւ Էրկանի հետ, մի քայլ, որը հայկական միութեան նախագահը համարել է մշակոյթային կամուրջ` Միսլատայի կողմից: Ամենանշանակալի փաստն այն է, որ 22-ից աւելի ազգերի ներկայացուցիչներին քաղաքապետարանի կողմից շնորհուած այս պատվոգրերում նշուած է, որ դասընթացներն անց է կացրել «Արարատ» հայկական միութիւնը:
  -   Հասարակութիւն