Վանքուվերում կազմակերպուել է հայ օլիմպիականների մեծարման<br /> երեկո<br />


Վանքուվերում կազմակերպուել է հայ օլիմպիականների մեծարման
երեկո

  • 02-03-2010 15:00:00   | Կանադա  |  Սպորտ
 ՎԱՆՔՈՒՎԵՐ, 2 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 28-ին Վանքուվերի Սուրբ Վարդան հայկական եկեղեցու սրահում տեղի է ունեցել 2010թ. Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցած հայ մարզիկների` Քրիստինե Խաչատրեանի, Անի-Մատիլդա Սերեբրակյանի, Սերգեյ Միքայելեանի եւ Արսէն Ներսիսեանի, մեծարման հանդիսաւոր երեկոն: Միջոցառմանը ներկայ էին Վանքուվերում բնակուող աւելի քան երկու հարիւր հայեր եւ օտարազգի հիւրեր: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, արարողութեան ժամանակ ողջոյնի խօսքով հանդէս է եկել Կանադայում Հայաստանի գործերի ժամանակաւոր հավատարմատար Արման Յակոբեանը: Նա շնորհաւորել եւ շնորհակալութիւն է յայտնել հայ մարզիկներին Օլիմպիական խաղերին Հայաստանը պատւով ներկայացնելու, սպորտային խառնուածք եւ օլիմպիական ոգուն նուիրուածութիւն ցուցաբերելու համար: Ա.Յակոբեանը մարզիկներին է յանձնել ՀՀ դեսպանութեան պատւոգրերը: Պատւոգիր է յանձնուել նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէին` ի գնահատումն Օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցութեան բարձր մակարդակի ապահովման: Պատուոգիրն ընդունել է հայկական պատուիրակութեան ղեկավար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէի փոխնախագահ Դերենիկ Գաբրիէլեանը, ով իր հերթին Արման Յակոբեանին է յանձնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէի յուշամեդալը:
  -   Սպորտ