Արմէն Նազարեանը ձիւդոյի աշխարհի գաւաթի խաղարկութեան<br /> երկրորդ փուլի մրցաշարում գրաւեց առաջին տեղը<br />


Արմէն Նազարեանը ձիւդոյի աշխարհի գաւաթի խաղարկութեան
երկրորդ փուլի մրցաշարում գրաւեց առաջին տեղը

  • 01-03-2010 21:04:00   |   |  Սպորտ
ՊՐԱՀԱ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 27-28-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացուել է ձիւդոյի աշխարհի գաւաթի խաղարկութեան երկրորդ փուլի մրցաշարը: Հայաստանի չորս պատուիրակներից վստահ մրցելույթներ ունեցաւ Եւրոպայի նախկին չեմպիոն եւ բազմակի մրցանակակիր Արմէն Նազարեանը (66 կգ): Նա յաղթեց նախնական երեք փուլերում եւ անցաւ եզրափակիչ: Առաջին տեղի համար պայքարում նրանից պահանջուեց ընդամէնը 2 րոպե 54 վայրկեան, որպէսզի մաքուր յաղթանակ տոներ ֆրանսիացի Ֆլորենդ Ուրանի նկատմամբ եւ գրաւէր առաջին տեղը: Ըստ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէի մամուլի ծառայութեան հաղորդագրութեան, սա ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի մարզիկների հաշուին գրանցուած առաջին լուրջ յաղթանակն է:
  -   Սպորտ