Սանկտ-Պետերբուրգում նշուվել է Սումգայիթի ողբերգական<br /> իրադարձութիւնների 22-րդ տարելիցը<br />


Սանկտ-Պետերբուրգում նշուվել է Սումգայիթի ողբերգական
իրադարձութիւնների 22-րդ տարելիցը

  • 01-03-2010 21:04:00   | Ռուսաստան  |  Քաղաքական
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինա հայ առաքելական եկեղեցու բակում փետրուարի 28-ին նշուվել է Սումգայիթի ողբերգական իրադարձութիւնների 22-րդ տարելիցը: Առաւօտեան եկեղեցում մատուցուել է զոհերի յիշատակի պատարագ: Միջոցառմանը մասնակցել են Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխաւոր հիւպատոս Վարդան Յակոբեանը, հիւպատոսութեան աշխատակիցները, Սանկտ-Պետերբուրգի բարձրագոյն զինուորական ուսումնական հաստատութիւններում սովորող հայ սպաներ եւ ունկնդիրներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, պատարագի աւարտին եկեղեցու բակում սումգայիթյան ողբերգութիւնը դատապարտող ելոյթներ են ունեցել Սանկտ-Պետերբուրգի եւ Հիւսիս-արեւմտյան տարածաշրջանի հայ համայնքի հոգեւոր հովիւ Նշան Պետրոսեանը եւ հիւպատոս Վարդան Յակոբեանը:
  -   Քաղաքական