PFA-ն հրապարակել է Հայաստան-Սփիռք յարաբերութիւններին<br /> նուիրուած զեկոյցը<br />


PFA-ն հրապարակել է Հայաստան-Սփիռք յարաբերութիւններին
նուիրուած զեկոյցը

  • 01-03-2010 20:40:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Policy Forum Armenia (PFA) կազմակերպութիւնը փետրուարի 28-ին Վաշինգտոնում մեկնարկած իր Երկրորդ տարեկան համաժողովում հրապարակել է «Հայաստան-Սփիռք յարաբերութիւններ. Անկախութիւնից 20 տարի անց» զեկոյցը, որով PFA-ն ազդարարում է ազգային զեկույցների շարքի սկիզբ: Բացման խօսքով հանդէս է եկել Բրուքինգսի հաստատութեան աւագ գիտաշխատող Դանիէլ Կաուֆմանը: Նա նշել է, որ որեւէ երկրի բարեկեցութիւն կախուած է լաւ կառավարումից եւ հակակոռուպցիոն քաղաքականութիւնից, իսկ արտաքին գործօններից կախումը սովորաբար չափազանցուած է: «Չկան տնտեսական հրաշքներ, կան ազգային նուաճումներ»,- ասել է դոկտոր Կաուֆմանը: PFA-ի զեկոյցը անդրադարձ է Հայաստանի եւ աշխարհասփիւռ հայութեան միջեւ յարաբերութիւններին: Այն փորձ է անում գնահատել Հայաստանի եւ Սփիւռքի համար` զարգացման եւ անվտանգութեան խնդիրների առկայ վիճակն ու հեռանկարները: Զեկոյցը գնահատում է հայ ժողովրդի երկու մասերի փոխներգրավվածությունը վերջին երկու տասնամեակում: Սփիւռքի ներգրավվածությունը Հայաստանի կեանքում դիտարկւում է երեք հարթութիւնում` տնտեսական զարգացում, կառավարում եւ հանրային սեկտորի բարեփոխումներ, քաղաքացիական հասարակութեան կայացում: Գիտակցելով Հայաստանին աջակցելու համար անկախութեան վաղ շրջանում պահանջված ջանքերն ու արուած զոհողությունները, զեկոյցը քննադատական հայեացք է նետում նշուած կարեւոր հարթութիւններում ունեցած ձեռքբերումների վրայ եւ վերլուծում ստացուած արդիւնքների պատճառները: Վերջապէս, զեկոյցն առաջարկում է համատեղ գործունէութեան ծրագիրը, որը ճիշտ արժէքների եւ նպատակների որդեգրման եւ պատշաճ կիրառման դէպքում կօգնի դիմակայել հայ ժողովրդի առջեւ ծառացած` զարգացման եւ աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Զեկոյցը համաժողովում ներկայացրել են PFA-ի թիմի անդամները` Ասպետ Գոչիկյանը, Դավիթ Գրիգորեանը, Էդգար Մարտիրոսեանը եւ Զաւէն Քալաջյանը: Քննարկումը վարում էր Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն էվանսը: Զեկոյցի եւ ընդհանուր թեմայի շուրջ տեսակետներ են փոխանակել ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան, Թաֆթս համալսարանի պրոֆեսոր Ռուբէն Շուգարեանը եւ կանադացի դոկտոր Ռազմիկ Փանոսյանը, ինչպէս նաեւ համաժողովի այլ մասնակիցներ: «Հայաստան-Սփիռք յարաբերութիւններ. Անկախութիւնից 20 տարի անց» զեկոյցն առաջինն է PFA-ի մեկնարկած ազգային զեկույցների շարքում: Կազմակերպութիւնը նախկինում հրապարակել է Հայաստանին վերաբերող մի շարք այլ զեկույցներ: Հայաստան-սփիռք յարաբերութիւններին վերաբերող խնդիրների քննարկում PFA-ի Երկրորդ տարեկան համաժողովում կշարունակուի: Մարտի 1-ին յատուկ ուղերձով հանդէս կգայ ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգութիւն» կուսակցութեան հիմնադիր Րաֆֆի Յովհաննիսեանը: Զեկուցողների թւում են Փարիզի Պանթեոն-Ասսաս համալսարանի իրաւագիտութեան պրոֆեսոր Քեթրին Քեսեջյանը, Կանադայում ՀՀ նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապեանը, ՀՀ ԱԺ պատգամաւորներ Լարիսա Ալավերդեանը եւ Արծուիկ Մինասեանը: Զեկոյցը կհրապարակուի PFA-ի պաշտօնական կայքէջում (www.pf-armenia.org):
  -   Քաղաքական