«Բիզնես, որն ունի առաքելութիւն նաեւ երկրի սահմաններից<br /> դուրս». վիվասել-ՄՏՍ ընկերութեան տնօրէնը այցելել է Լիբանան<br />


«Բիզնես, որն ունի առաքելութիւն նաեւ երկրի սահմաններից
դուրս». վիվասել-ՄՏՍ ընկերութեան տնօրէնը այցելել է Լիբանան

  • 25-02-2010 22:30:00   |   |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: վիվասել-ՄՏՍ ընկերութեան դժուարին, բայց եւ ձեռքբերումներով լի ուղին բացայայտելու հնարաւորութիւն ունեցան Լիբանանի հայկական ամէնօրեայ վարժարանների եւ Հայկազեան համալսարանի ուսանողները: Ինչպէս հեղեկացնում են վիվասել-ՄՏՍ ընկերությունից, վիվասել-ՄՏՍ-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկյանը, եզրափակելով մօտ մէկ տարի առաջ մեկնարկած եւ Հայաստանի գրեթէ բոլոր բուհերում անցկացուած «վիվասել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելութիւն» թեմայով դասախոսութիւնների շարքն, այցելել է Լիբանան եւ հանդիպել հայրենիքում գործունէութիւն ծաւալող կազմակերպութիւնների մասին տեղեկութիւններ ստանալ ձգտող երիտասարդության հետ: Նոյն աղբիւրից ստացուած հաղորդագրութեան մէջ, մասնաւորապէս, ասւում է. «Ծննդավայրում Ռալֆ Յիրիկյանի հիւրընկալուելու հանգամանքը հրաշալի հնարաւորութիւն է, ցանկութեան դէպքում` յաջողելու իրատեսութիւնը սեփական փորձով ներկայացնելու համար: «վիվասել-ՄՏՍ-ը վաստակել է Հայաստանում բջջային առաջատար օպերատորի հեղինակութիւնը: Այդ ճանապարհը հեշտ չէր, սակայն ցանկալի պտուղը ճաշակելու հնարաւորութիւնը հաղթահարելի էր դարձնում բոլոր բարդութիւնները: Մենք կարողացանք յաջողութեան հասնել կառավարման ճիշտ մոդել ընտրելու, յաջողութեան հարցում երբեք չկասկածելու եւ մեր հասարակութեան համար կորպորատիվ պատասխանատւութեամբ առաջնորդուելու շնորհիւ: Դրա համար ես երախտապարտ եմ վիվասել-ՄՏՍ ընտանիքի անդամներին եւ ծննդավայրիս, որովհետեւ տարիներ առաջ, հենց այստեղ են ձեւաւորուել հայրենիքի մասին պատկերացումներս ու անպայման օգտակար լինելու վճռականութիւնը: Հենց այդ հաւատի շնորհիւ մեզ յաջողուեց հասնել յաջողութեան: Այսօր ցանկանում եմ այստեղ նստած երիտասարդների աչքերում տեսնել անպայման յաջողելու այդ նոյն կրակը: Հաւատացեք, ոչինչ այնքան յաճելի չէ, որքան աշխատանքիդ արդիւնքները տեսնելը»,- դիմելով լսարանին` ասաց վիվասել-ՄՏՍ-ի գլխաւոր տնօրէնը: Հանդիպումն ուսուցողական էր եւ քաջալերող: Երիտասարդները կոնկրետ փորձի օրինակով առաւել յստակ պատկերացում կազմեցին խնդիրները յաղթահարելու ունակության եւ առաջնորդելու հմտութեան մասին: Ամբողջական դարձան նորարարական գաղափարներով առաջնորդուող բջջային առաջատար օպերատորի մասին պատկերացումները: Փետրուարի 24-ից 25-ը Լիբանանի հայ համայնքի հետ հանդիպումների ընթացքում վիվասել-ՄՏՍ-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկյանը, Հայկազեան համալսարանի ուսանողներից բացի, հանդիպեց նաեւ կրթական հետեւեալ հաստատութիւնների ուսանողներին. Մեսրոպեան վարժարան (Բուրջ Համուդ) Հայ կաթողիկէ վարժարան Գեւորգ Հարբոյան դպրոց (Զալքա) Հայ կաթողիկէ վարժարան Սբ. Հռիփսիմեանց դպրոց (Ֆանար) Հայ կաթողիկէ վարժարան Հայ աւետարանական դպրոց (Բեյրութ) Հայ աւետարանական կենտրոնական բարձրագոյն վարժարան (Աշրաֆիեհ) Շամլյան Թաթիկյան դպրոց (Բուրջ Համուդ) Հայ աւետարանական դպրոց Եղիշե Մանուկեան դպրոց (Դըբբայե) Հայ ազգային վարժարան Սոֆյա Յակոբեան դպրոց (Բուրջ Համուդ) Հայ ազգային վարժարան Դարուհի-Յովակիմեան վարժարան (Ջեսր Էլ Բաշա) ՀԲԸՄ դպրոց Հայկ Արսլանեան Ճեմարան (Մեզհեր) Համազգայինի դպրոց: Հանդիպման ընթացքում, յիշատակուած կրթական հաստատութիւնների ուսանողների համար կազմակերպվեց նաեւ վիճակահանություն, որի արդիւնքում շահած վեցը հնարաւորութիւն ստացան այցելելու Հայաստան եւ շրջելու Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրերով: վիվասել-ՄՏՍ-ն ամբողջութեամբ կհոգա Հայաստանում գտնուելու նրանց ճանապարհային եւ կեցութեան ծախսերը: վիվասել-ՄՏՍ-ի երիտասարդ աշխատակիցները սփիւռքահայ իրենց հասակակիցներին կներկայացնեն հայաստանեան կեանքը: վիվասել-ՄՏՍ-ում վստահ են, որ այս ճամփորդութիւնը սփիւռքահայ ուսանողներին բացառիկ հնարաւորութիւն կընձեռի ծանօթանալու Հայաստանի բնակչութեան ամենատարբեր խաւերի ներկայացուցիչների հետ: Ակնկալւում է, որ Հայաստան այցը նրանց համար կդառնայ ուսանողական տարիների ամենավառ հիշողություններից մէկը: «Ցանկացած հայ, աշխարհի որ անկիւնում էլ որ լինի, այսուհետ Հայաստանում ունի վիվասել-ՄՏՍ անունով ընտանիք, որն իր դռներն է բացում մեր հայրենակիցների առջեւ, որպէսզի նրանք է'լ աւելի հպարտանան իրենց հայրենիքով: Մեր յաղթանակները պատկանում են իւրաքանչիւր հայի` որտեղ էլ նա լինի»,- աւելացրեց Ռալֆ Յիրիկյանը:
  -   Տնտեսութիւն