Ոստիկանութիւնում ոստիկանապետի շրջաբերականը աւելի բարձր ուժ<br /> ունի, քան Սահմանադրութիւնը եւ օրէնքները,- ասում է ՀՀ Մարդու<br /> իրաւունքների պաշտպանը<br />


Ոստիկանութիւնում ոստիկանապետի շրջաբերականը աւելի բարձր ուժ
ունի, քան Սահմանադրութիւնը եւ օրէնքները,- ասում է ՀՀ Մարդու
իրաւունքների պաշտպանը

  • 25-02-2010 18:00:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայէեկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի դէմ գործով նախաքննութեան փուլում խախտուել են նրա իրաւունքները: Այս մասին փետրուարի 25-ի ասուլիսում յայտարարեց Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը: Ըստ նրա, նման արատաւոր պրակտիկան համատարած է: Այդ իսկ պատճառով պաշտպանը նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետին, որպէսզի վերջինս շրջաբերական իջեցնի ոստիկանութեան կառույցներին: «Մեր ոստիկանութիւնում ոստիկանապետի շրջաբերականը աւելի բարձր ուժ ունի, քան ՀՀ Սահմանադրութիւնը, օրէնքները եւ վաւերացուած պայմանագրերը»,- ասաց Ա.Յարութիւնեյանը:
  -   Մարդու իրաւունքներ