Չորս օրում Հայաստանում արձանագրուել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար


Չորս օրում Հայաստանում արձանագրուել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար

  • 04-04-2011 16:31:29   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ապրիլի 1-ից 4-ն ընկած ժամանակահատուածում Հայաստանում արձանագրուել է աւազակային յարձակման 1 եւ կողոպուտի 2 դէպք: Արձանագրուած մարմնական վնասուածք հասցնելու 26 դէպքից բացայայտուել է 24-ը, գողութեան 48 դէպքից` 25-ը, իսկ խարդախութեան 9 եւ խուլիգանութեան 2 դէպքերն էլ բացայայտուել էն: Նոյն ժամանակահատուածում նախկինում կատարուած յանցագործութիւններից բացայայտուել է մարմնական վնասուածք հասցնելու` 4, կողոպուտի` 1 եւ գողութեան 10 դէպք: Ըստ ՀՀ ոստիկանութեան օպերատիւ հաղորդագրութիւնների ամփոփագրերի, անցած չորս օրում հանրապետութիւնում արձանագրուել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ:
  -   Հասարակութիւն