Ապրիլի 2-4-ը Ամստերդամում տեղի կունենայ Եւրօ-հայկական խաղեր
2010-ը
23-02-2010 15:45:00 | | Սպորտ
ԱՄՍՏԵՐԴԱՄ, 23 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: 2010
թուականի ապրիլի 2-4-ը Նիդերլանդների մայրաքաղաքում տեղի կունենայ
ամենամեայ Եւրօ-հայկական խաղեր 2010-ը: Եւրօ-հայկական խաղերի
կազմակերպիչն է AJO-Ամստերդամը (Հայ երիտասարդական
կազմակերպութիւն Ամստերդամում):
Ինչպէս տեղեկացրել են Ամստերդամի Հայ երիտասարդական
կազմակերպութիւնից, Եւրօ-հայկական խաղերն ընդգրկում են հետեւեալ
սպորտաձեւերը. փոքր ֆուտբոլ (տղամարդկանց եւ կանանց), վոլեյբոլ
(խառը), բասկետբոլ (տղամարդկանց, կանանց), սեղանի թենիս
(տղամարդկանց, կանանց), բադմինտոն (տղամարդկանց, կանանց), շախմատ
եւ բակգամմոն (տղամարդկանց, կանանց):