ԵՐԵՒԱՆ, 22 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լինարեսի շախմատի գերմրցաշարում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնեանը 8-րդ պարտիան է աւարտում ոչ-ոքի հաշուով: 8-րդ տուրում Արոնեանը սեւերով ոչ-ոքի խաղաց մրցաշարի առաջատար Վէսելին Թօփալովի հետ: Միւս պարտիրաներում Ալեքսանդր Գրիշչուկը յաղթեց Վուղար Հաշիմովին, իսկ Ֆրանսիսկոյ Վալեխոյ Պոնս-բորիս Գելֆանդ մրցամարտն աւարտուեց ոչ-ոքի հաշուով:
9-րդ տուրից առաջ Արոնեանը 4 միաւորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Մրցաշարային աղիւսակը 5,5 միաւորով կրկին գլխաւորում է Թօփալովը: 2-րդը Գրիշչուկն է` 4,5 միաւորով, Հաշիմովն ու Գելֆանդը 3,5-ական միաւորով կիսում են 4-5-րդ տեղերը, իսկ աղիւսակը 3 միաւորով եզրափակում է Վալեխոյ Պոնսը:
Փետրուարի 23 ին` 9-րդ տուրում Արոնեանը կը խաղայ Գելֆանդի, իսկ վերջին տուրում փետրուարի 24-ին Հաշիմովի հետ: