Փետրուարի 15-19-ին արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել<br /> է շուրջ 50,8 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 72,2 մլն ԱՄՆ դոլար<br />


Փետրուարի 15-19-ին արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել
է շուրջ 50,8 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 72,2 մլն ԱՄՆ դոլար

  • 19-02-2010 18:08:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 15-19-ին արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 50 մլն 780 հազար 9 ԱՄՆ դոլար` 380,61 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, վաճառուել 72 մլն 165 հազար 683 ԱՄՆ դոլար` 381,72 դրամ միջին փոխարժեքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 1 մլն 180 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 381,46 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» ԲԲԸ-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 7 մլն 15 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 381,89 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Փետրուարի 8-14-ին բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 17,7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 26,4մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն