Լիբանանահայ համայնքը նպատակ ունի ոչ միայն պահպանել, այլեւ<br /> զարգացնել լեզուն ու մշակոյթը<br />


Լիբանանահայ համայնքը նպատակ ունի ոչ միայն պահպանել, այլեւ
զարգացնել լեզուն ու մշակոյթը

  • 19-02-2010 12:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Լիբանանահայ համայնքը ներկայումս կազմում է մինչեւ 100 հազար մարդ, պատերազմից առաջ այն կազմում էր 250 հազար. պատերազմը շատ վնաս պատճառեց համայնքային կեանքին, շատերը հեռացան երկրից, եւ հայ համայնքը բնականաբար մաշվեց ե'ւ բարոյապէս, ե'ւ նիւթապէս, կառոյցները թուլացան»,- «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հետ զրոյցում ասաց Հայ Կաթողիկէ պատրիարքութեան «Գրիգոր Նարեկացի» կենտրոնի դպրոցական համագիտության զարգացման գրասենեակի վարիչ Վարդան Թաշճեանը: Միեւնոյն ժամանակ նա նշեց, որ 1990 թուականից առայսօր համայնքում աշխատանք է տարւում այն կանգուն պահելու, հզորացնելու ուղղութեամբ, ինչը շատ կարեւոր է յատկապէս այժմ, երբ գրեթէ կրկնակի պակասել է հայկական դպրոցներում ուսանող աշակերտների թիւը. նախկինում նրանց թիւը կազմում էր մօտ 10 հազար, իսկ այսօր հայկական դպրոցներ է յաճախում ընդամէնը մօտ 5 հազար երեխայ: Վարդան Թաշճեանի բնորոշմամբ, լիբանանահայ համայնքի հիմնական խնդիրը լեզուի ու մշակոյթի պահպանումն է, ընդ որում, ըստ նրա, արդէն ժամանակն է պահպանումից անցնել զարգացման: Վ.Թաշճեանի համոզմամբ, Հայաստան-Սփիռք փոխհարաբերությունները պէտք է է'լ աւելի կանոնակարգուեն, ամբողջ հայութեանը հետաքրքրող բոլոր հարցերը պէտք է պատշաճ լուսաբանվեն, իսկ Հայաստան-Սփիռք փոխհարաբերություններն էլ` պարզեցվեն եւ աւելի ինտենսիվ դարձվեն: Այս առումով լիբանանահայ գործիչը մեծապէս կարեւորեց օրերս Հայաստանի Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի հետ իր հանդիպումը. «շատ հետաքրքրական զրույց էր, յստակ տեսանք իր մտահորիզոնի լայնությունը, որը Սփիւռքի նախարարի համար ամենաէական պայմանն է»,- նշեց Վ.Թաշճեանը: Նրա գնահատմամբ, Սփիւռքի նախարարութիւնը օգտակար կլինի սփիւռքահայ բոլոր կառոյցների համար, վերջիններիս փորձառությունն էլ իր հերթին օգտակար կլինի նախարարութեան համար Սփիւռքը ճանաչելու ուղղութեամբ եւս մէկ քայլ կատարելու, Սփիւռքի հետ աշխատանքի ձեւերը մշակելու համար: Վ.Թաշճեանը մատնանշեց եւս մէկ խնդիր. մինչ այսօր Սփիւռքում օգտագործվող Հայոց պատմութեան դասագրքերի մէջ շատ քիչ տեղ է յատկացուած Հայ մշակոյթի պատմութեանը: Նրա վկայութեամբ, դասագիրքն իրենից ներկայացնում է սոսկ թագավորների ու իշխանների, արքայական տոհմերի, բնականաբար` պատերազմների պատմութիւն: Մինչդեռ անհրաժեշտ է, որպէսզի 11-րդ դասարանը աւարտող երեխան իմանա ով է Կոմիտասը, Սպենդիարեանը, Արամ Խաչատրեանը, դասական երաժիշտները, երաժշտութեան հիմնական տեսակները, նվագարանները` դուդուկը, շվին, ինչպէս նաեւ ով է Ալեքսանդր Թամանյանը, Այվազովսկին, Մինաս Աւետիսեանը, Մարտիրոս Սարեանը, միւս հայ մեծերը: Վ.Թաշճեանի համոզմամբ, Սփիւռքում դասագրքերի խնդիրը լուծելու ուղղութեամբ անհրաժեշտ է վերլուծութիւններ, քննարկումներ անցկացնել, ապա ի վերջոյ խնդրի առնչութեամբ մշակել մօտեցումների համակարգուած մի ամբողջութիւն, որը կարտացոլի Սփիւռքի կրթական կարիքները: «Մշակոյթի պատմութեան ուսուցումը մենք խիստ կարեւորում ենք, այս ուղղութեամբ արդէն իսկ սկսել ենք աշխատել, արդիւնքների մասին կհայտարարենք,- ասաց Վ.Թաշճեանը, աւելացնելով, որ մօտ ապագայում նպատակ կայ հրատարակել «Հայ մշակոյթի պատմութիւն»: Լիբանանահայ գործչի բնորոշմամբ, լիբանանահայ համայնքը «միշտ Հայաստանին հետեւող համայնք է», շատ կապուած է Հայաստանին, ուրախանում է Հայաստանի յաջողութիւններով, տխրում ձախողումներով, որոնք անխուսափելի են բոլոր պետութիւնների համար: Վ.Թաշճեանը տեղեկացրեց նաեւ, որ շատերը համայնքում հետեւում են «Հարերն այսօր» էլեկտրոնային պարբերականի լուրերին: «Ամենահետաքրքիրն այն է, որ սփիւռքեան համայնքների մասին մենք տեղեկատուութիւն ենք ստանում Հայաստանում տեղակայուած այս վեբկայքից: Տարբեր տեղերից ինֆորմացիան կենտրոնանում է Հայաստանում: Ինձ համար լրատւութեան կարեւոր աղբիւր է»,- նշեց Վ.Թաշճեանը:
  -   Հասարակութիւն