Լինարեսի գերմրցաշարում 4 փուլից յետոյ Լեւոն Արոնեանը կէս
միաւորով զիջում է երկու առաջատարներին
17-02-2010 14:08:00 | | Սպորտ
ԼԻՆԱՐԵՍ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Լինարես
քաղաքում անցկացուող շախմատի աւանդական գերմրցաշարի 4 փուլերի
արդիւնքներով գրոսմայստեր Լեւոն Արոնեանը վաստակել է 2 միաւոր: Նա
իր չորս հանդիպումներն էլ աւարտել է ոչ-ոքի արդիւնքով: Չորրորդ
փուլում նրա մրցակիցն էր ադրբեջանցի Վուղար Հաշիմովը: Խաղաղ ելքով
են աւարտուել նաեւ Գրիշչուկ - Վալեխո Պոնս, Գելֆանդ - Թոփալով
հանդիպումները:
Մրցաշարային աղիւսակը 2,5-ական միաւորով գլխաւորում են
ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը եւ բուլղարացի Վեսելին Թոփալովը:
Նրանց 2-ական միաւորով յաջորդում են Լեւոն Արոնեանն ու իսպանացի
Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը: Վուղար Հաշիմովն ու իսրայելցի Բորիս
Գելֆանդը վաստակել են 1,5-ական միաւոր: