Մրցոյթ բանուորական եւ սոցիալապէս կարեւոր այլ մասնագիտութիւնների ներկայացուցիչների վերաբերեալ Զլմ-ներում տպագրուած լաւագոյն նիւթի համար


Մրցոյթ բանուորական եւ սոցիալապէս կարեւոր այլ մասնագիտութիւնների ներկայացուցիչների վերաբերեալ Զլմ-ներում տպագրուած լաւագոյն նիւթի համար

  • 04-04-2011 12:48:31   | Ռուսաստան  |  Հայտարարություններ
UC RUSAL (Հոնկոնգի բորսայում առեւտրային կոդը 486, առեւտրային կոդը Euronext-ում RUSAL/RUAL) աշխարհում ալիւմինի խոշորագոյն արտադրողը յայտարարում է ,արհեստավարժի կեանքի մէկ օրըէ մրցոյթի սկիզբը Զլմ-ներում տպագրուած լաւագոյն նիւթի համար բանուորական եւ սոցիալական ոլորտի մասնագիտութիւնների վերաբերեալ (ուսուցչի, դաստիարակի, սոցիալական եւ բժշկական աշխատողների): Մրցոյթի յայտարարման նպատակներն էն աշխատանքի ոլորտի մարդկանց հանդէպ հանրութեան ուշադրութեան գրաւումը, բանուորի եւ հանրայնօրէն կարեւոր այլ մասնագիտութիւնների վարկի բարձրացումը, մասնագիտական զարգացման պատճառաբանումը, երիտասարդութեան մէջ խթանների ձեւաւորումը հասարակութեան կողմից պահանջարկուած մասնագիտութիւնների ձեռք բերման համար: Մրցոյթի մասնակցութեան յայտ կարող էն ներկայացնել ինչպէս պրոֆէսիոնալ լրագրողները, այնպէս էլ ընկերութեան ներկայութեան տարածաշրջանների անհատ հեղինակները, որոնց նիւթերը կտպագրուէն Զլմ-ներում: Մրցոյթի մասնակցութեան համար ընդունւում էն ակնարկներ, պատկերներ, տեսանիւթեր, ձայնապատկերներ, ֆոտօթղթակցութիւններ եւ այլ հրապարակումներ` հրատարակուած տպագիր կամ էլեկտրօնային Զլմ-ներում կամ եթեր հեռարձակուած 2011 թ. ապրիլի 1-ից մինչեւ յուլիսի 1-ն ընկած ժամանակահատուածում: Ներկայացուած աշխատանքների քննարկման եւ յաղթողների որոշման համար կը ստեղծուի մրցութային յանձնաժողով, որի կազմում կընդգրկուէն լրագրութեան ոլորտի փորձագէտներ: Մրցոյթի համար աշխատանքները կընդունուէն մինչեւ 2011 թ. յուլիսի 1-ը ներառեալ: Մրցութային յանձնաժողովը կ'որոշի յաղթողներին մինչեւ 2011 թ. յուլիսի 15-ը: Մրցոյթի յաղթողները կպարգեւատրուէն թանկարժէք մրցանակներով` նօթբուկներ, պլանշետային համակրգիչներ եւ Apple ընկերութեան կոմունիկատորներ: ,մենք կը ցանկանայինք տեղեկատուական ոլորտում շեշտերի փոփոխութիւն սպառող ժամանակակցից, որի կերպարը մի շարք Զլմ-ներում առաջ է մղուած, դէպի աշխատանքի ոլորտի մարդիկ, որոնք իրական ներդրում էն կատարում երկրի, իրենց մարզերի, իրենց համաքաղաքացիների կենսամակարդակի բարձրացման գործում: Մենք յոյս ունենք, որ մեր նախաձեռնութիւնը կը պաշտպանուի Զլմ-ների եւ նրանց լսարանների կողմից, եւ մենք կը կարողանանք բոլորս միասին փոխել իրավիճակը եւ ապացուցել, որ աշխատանքն իրապէս յարգարժան է, ուշադրութիւն կը բեւեռենք նրանց վրայ, ովքեր իրական լումայ ունէն մեր ապագայի համար: Միշտ կարեւոր է առաջին քայլը կատարել: Հնարաւոր է, որ բանուորական եւ սոցիալական ոլորտների մասնագիտութիւնների վարկի բարձրացման շնորհիւ այսօրուայ շրջանաւարտներից շատերը ընտրութիւն կը կատարեն յօգուտ հէնց այդ մասնագիտացումներիէ,- նշել է UC RUSAL-ի գլխաւոր տնօրէնի տեղակալ Վ.Կ'ուրոչկինան: ,արհեստավարժի կեանքի մէկ օրըէ մրցոյթի վերաբերեալ կանոնադրութեանը կարելի է ծանօթանալ www.rusal.ru կայքէջում եւ ԱՐՄԷՆԱԼ գործարանի մամուլի ծառայութիւնում: Կապ` Ալեքսանդր Մելքումեան (010) 23-45-24, (091) 40-12-80 melkumyan_a@armenal.am
  -   Հայտարարություններ