Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գաւաթի խաղարկութիւնում
Հայաստանի հաւաքականը կրկին երրորդն էր
15-02-2010 20:52:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում փետրուարի
13-14-ին անցկացուած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գաւաթի
խաղարկութիւնում Հայաստանի հաւաքականը երկրորդ տարին անընդմէջ
գրաւեց երրորդ տեղը: Գաւաթի համար պայքարում էին ութ երկրների
ընտրանիներ:
Հայաստանի թիմը խմբային մրցաշարում փետրուարի 13-ին միեւնոյն`
7:0, հաշւով յաղթեց Կուբայի եւ Սկանդինավիայի հաւաքականներին, իսկ
փետրուարի 14-ին 3:4 հաշւով պարտուեց Իրանի ընտրանուն եւ Ա խմբում
գրաւեց երկրորդ տեղը: Գաւաթի խաղարկութիւնում երրորդ տեղի համար
պայքարում հայաստանցի ըմբիշները 4:3 հաշւով յաղթեցին Ռուսաստանի
ըմբիշներին:
Առաջին տեղի համար պայքարեցին Ա եւ Բ խմբերի յաղթողները`
Իրանի եւ Թուրքիայի մարզիկները: Արդիւնքում, իրանցիները յաղթեցին
4:3 հաշւով եւ նուաճեցին աշխարհի գաւաթը: