Ժիւրիի քուէարկութեամբ «Եվրատեսիլ-2010» հայաստանեան<br /> նախընտրական փուլում առաջին տեղը զբաղեցրել են Էմմին եւ Միհրանը,<br /> SMS քուէարկութեամբ` Եվա Րիվասը<br />


Ժիւրիի քուէարկութեամբ «Եվրատեսիլ-2010» հայաստանեան
նախընտրական փուլում առաջին տեղը զբաղեցրել են Էմմին եւ Միհրանը,
SMS քուէարկութեամբ` Եվա Րիվասը

  • 15-02-2010 20:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: 2010 թ. փետրուարի 14-ին կայացաւ «Եվրատեսիլ-2010» հայաստանեան նախընտրական փուլը, որի իրավատերն է «Հայաստանի Հանրային հեռուստաընկերութիւն» ՓԲԸ: Ինչպէս նշուած է հեռուստաընկերութեան ղեկավարութեան կողմից տարածուած հաղորդագրութեան մէջ, «Հայաստանի Հանրային հեռուստաընկերութիւն» ՓԲԸ բողոքներ է ստացել, որ SMS-քուէարկութեան ժամանակ եղել են տեխնիկական բարդութիւններ: Առաջին ալիքն անմիջապէս ուսումնասիրություններ է սկսել բջջային երեք օպերատորների հետ միասին: «Հայաստանի Հանրային հեռուստաընկերութիւն» ՓԲԸ պատրաստ է իր ձեռքի տակ գտնուող քուէարկութեան բոլոր տուեալները տրամադրել շահագրգիռ բոլոր կողմերին»: Հաղորդագրութեան համաձայն, «Առաջին ալիքը կարող էր ուղղակի ընտրութեամբ որեւէ մէկին ուղարկել Օսլո հիմնական մրցոյթին, սակայն որոշում էր կայացրել կազմակերպել մրցոյթ` իր իրաւասութեան բոլոր հնարաւոր լծակները յանձնելով ժյուրիին եւ հեռուստադիտողներին: Առաջին ալիքը դիմել է ՀՀ Մշակոյթի նախարարութեանը, որպէսզի այդ գերատեսչութիւնը ձեւաւորի ժիւրիի կազմը: Ժիւրիի քուէարկութեան արդիւնքում մասնակիցները զբաղեցրել են հետեւեալ տեղերը. 1-ին տեղ` Էմմի եւ Միհրան "Hey" 2-րդ տեղ` Եվա Րիվաս "Apricot Stone" 3-րդ տեղ` Անի Արզումանյան "The Mermaid Song" 4-րդ տեղ` Ռազմիկ Ամյան "My Love" 5-րդ տեղ` Նիկ Էգիբյան "Countdown" 6-րդ տեղ` Մելինէ Բեգլարեան "We Must Believe" 7-րդ տեղ` Մարիա Կիզիրյան "Little Red Riding Hood" 8-րդ տեղ` Another Story "Այս ձմեռ" 9-րդ տեղ` Դավիթ Աշոտյան "Infected Dreams" SMS քվեարկությունն իրականացրել է "Ինտերմոբ" ընկերութիւնը` Vivacell, Beeline եւ Orange բջջային օպերատորների մասնակցութեամբ: Արդարութեան ապահովման նպատակով Grant Thornton Amyot LLC ընկերութեան կողմից նշանակուել էր աուդիտոր` Վլադիսլաւ Մուրադեանը: Ներկայ էին եղել նաեւ գործընթացին հետեւելու ցանկութիւն յայտնած մրցոյթի մասնակիցների ներկայացուցիչները. մասնաւորապէս` Եվա Րիվասի, Ռազմիկ Ամյանի, Էմիի եւ Միհրանի պատուիրակները: SMS քուէարկութեան արդիւնքները հետեւեալն են. 1-ին տեղ` Եվա Րիվաս "Apricot Stone" 2-րդ տեղ` Ռազմիկ Ամյան "My Love" 3-րդ տեղ` Էմմի եւ Միհրան "Hey" 4-րդ տեղ` Another Story "Այս ձմեռ" 5-րդ տեղ` Անի Արզումանյան "The Mermaid Song" 6-րդ տեղ` Դավիթ Աշոտյան "Infected Dreams" 7-րդ տեղ` Մարիա Կիզիրյան "Little Red Riding Hood" 8-րդ տեղ` Մելինէ Բեգլարեան "We Must Believe" 9-րդ տեղ` Նիկ Էգիբյան "Countdown"
  -   Մշակոյթ