Հայաստանի թաեքվոնդոյի կադետների եւ երիտասարդական
հաւաքականները Թեհրանում կայացած միջազգային առաջնութիւնում
գրաւել են երրորդ տեղերը
15-02-2010 19:14:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի թաեքվոնդոյի
կադետների եւ երիտասարդական հաւաքականները մասնակցել են փետրուարի
11-12-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացած միջազգային «Դաե
ֆաջր» առաջնութեանը: Իւրաքանչիւր տարիքային խմբում հանդէս են
եկել 7 երկրների 10 թիմեր:
Ինչպէս տեղեկացնում են ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի
նախարարութիւնից, Հայաստանի երիտասարդական հաւաքականը նուաճել է 1
ոսկէ, 1 արծաթէ, 5 բրոնզէ մեդալ եւ թիմային հաշուարկով զբաղեցրել
մրցաշարային աղիւսակի 3-րդ հորիզոնականը:
13-15 տարեկանների խմբում Հայաստանի հաւաքականը նուաճել է 6
բրոնզէ մեդալ եւ թիմային հաշուարկով զբաղեցրել մրցաշարային
աղիւսակի 3-րդ հորիզոնականը:
Թաեքվոնդոյի Եւրոպայի առաջնութեան բրոնզէ մեդալակիր Հայկազ
Սամուէլեանը նուաճել է ոսկէ մեդալ եւ պարգեւատրուել լաւագոյն
տեխնիկայի համար: