Ակտիւանում է հայ-շուեցարական համագործակցութիւնը<br /> ուռուցքաբանութեան ոլորտում <br />


Ակտիւանում է հայ-շուեցարական համագործակցութիւնը
ուռուցքաբանութեան ոլորտում

  • 12-02-2010 20:54:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի առողջապահութեան նախարար Յարութիւն Քուշկյանը փետրուարի 12-ին ընդունել է Շվեյցարիայի Բազէլի համալսարանի ուռուցքաբանութեան կլինիկայի ղեկավար, Շվեյցարիայի ուռուցքաբանների միութեան նախագահ, Քաղցկեղի ուսումնասիրման շուեցարական խմբի փոխնախագահ Ռիչարդ Հերմանի գլխաւորած պատուիրակութեանը: Բժիշկ-ուռուցքաբանները Հայաստան են ժամանել ուռուցքաբանութեան ոլորտի բարելաւմանն աջակցելու առաքելութեամբ: Ինչպէս նշուած է ՀՀ Առողջապահութեան նախարարութեան Մամլոյ ծառայութեան հաղորդագրութիւնում, ուռուցքաբանութեան ոլորտում հայ-շուեցարական համագործակցութեան ակտիւացման վերաբերեալ պայմանավորվածությունը ձեռք էր բերուել 2009թ.-ին հոկտեմբերին Հ.Քուշկյանի Շուեյցարիա կատարած այցի շրջանակներում: : Հիւրերը նախարարին են ներկայացրել համագործակցութեան նախնական ծրագիրը, ըստ որի նախատեսում են «Նաիրի» ԲԿ-ի բազայի հիման վրայ ստեղծել «Հայ-շուեցարական ուռուցքաբանութեան կենտրոն»: Բազէլի համալսարանի մասնագէտները նշել են, որ ծրագրի շրջանակներում երիտասարդ հայ ուռուցքաբանները վերապատրաստում կանցնեն Շվեյցարիայում, գիտական սեմինարներ եւ վերապատրաստման դասընթացներ կկազմակերպուեն Հայաստանում, կիրականացուեն բուժկանխարգելիչ միջոցառումներ` շվեյցարացի մասնագէտների մասնակցութեամբ եւ ինտերնետի միջոցով խորհրդատվությամբ: Ռ.Հերմանը կարեւորել է նաեւ Հայաստանի ուռուցքաբանական այլ կենտրոնների հետ համագործակցութիւնը, փորձի փոխանակումը եւ տեղեկատուութեան տրամադրումը: Հ.Քուշկյանը հաւանութիւն է տուել համագործակցութեան ծրագրին եւ առաջարկել գնահատել ուռուցքաբանութեան ծառայութեան ներկայ իրավիճակը Հայաստանում, ինչը հնարաւորութիւն կտայ աւելի լաւ պատկերացնելու աջակցութեան շրջանակները:
  -   Հասարակութիւն