Երեւանում բացուեց «ARTEXPO-2010» արուեստների ցուցահանդէսը<br />


Երեւանում բացուեց «ARTEXPO-2010» արուեստների ցուցահանդէսը

  • 12-02-2010 16:48:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 12-ին Երեւանում բացուեց «ARTEXPO-2010» արուեստների երկօրեայ ցուցահանդէսը, որն այցելեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը: Նա շրջեց տաղավարներում, ծանօթացաւ արուեստի տարբեր ոլորտներ ներկայացնող հինգ տասնեակից աւելի մշակոյթային կազմակերպութիւնների ու կառոյցների նախորդ տարուայ աշխատանքին, ձեռքբերումներին ու ծրագրերին: Ինչպէս լրագրողների հետ զրոյցում յայտնեց ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը, ցուցահանդէսը կազմակերպւում է երկրորդ անգամ: Նախորդ տարուայ շուրջ 20-ի փոխարէն ներկայիս ցուցահանդեսին մասնակցում են 53 մշակոյթային կազմակերպութիւններ եւ կառոյցներ: Ցուցահանդէսի նպատակն է ներկայացնել հայրենական մշակոյթի ժամանակակից զարգացումները, համագործակցութեան, գործնական կապեր հաստատելու հնարաւորութիւն ընձեռել մշակոյթի դաշտում գործունէութիւն ծաւալող բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ու կառույցներին: Նախարարը նշեց, որ փետրուարի 13-ին կամփոփվի լաւագոյն տաղաւարի համար յայտարարուած մրցոյթը:
  -   Մշակոյթ