ՍՏԱՄԲՈՒԼ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրուարի
12-ին ծրագրահենները (հաքերները) յարձակում են գործել «Ակոսի»
համացանցային կայքէջի վրայ ու առաջին էջում զետեղել են Հրանտ Դինքին
սպանած Օգյուն Սամասթի մեծադիր նկարը եւ սպառնալիքներով լի
արտայայտութիւններ, տեղեկացնում է «Մարմարան»: Թերթի
աշխատակիցները կարճ ժամանակում վերացրել են այդ նիւթերը եւ
կայքէջը սկսել է գործել իր նախկին բովանդակութեամբ: