Գեւորգ Մինասեանը գրաւել է երկրորդ տեղը շախմատի Ֆլանդրիայի<br /> առաջնութեանը<br />


Գեւորգ Մինասեանը գրաւել է երկրորդ տեղը շախմատի Ֆլանդրիայի
առաջնութեանը

  • 11-02-2010 14:24:00   |   |  Սպորտ
 ԲՐԻՒՍԷԼ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բելգիայի Մեխելեն քաղաքում կայացել է շախմատի Ֆլանդրիայի առաջնութիւնը: «Նուարդ» միութիւնը յիշեալ առաջնութեանը ներկայացրել էր վերջերս Անտվերպենի մարզային առաջնութեան յաղթող դարձած ութամեայ Գեւորգ Մինասեանին: Ըստ ֆեդերացիայի նախագահի, այս տարիքային խմբում ընդգրկուած էր 21 հոգի: Գեւորգը անընդմէջ տարաւ հինգ յաղթանակ: 6-րդ խաղում ուներ զգալի առաւելութիւն, սակայն մեծ փորձի պակասությունն ու հոգնածությունը զգացնել տվեցին եւ պարտիան աւարտուեց ոչ-ոքի: 7-րդ պարտիայում Գեւորգը պարտուեց եւ գրաւեց պատուաւոր երկրորդ տեղը` դառնալով Ֆլանդրիայի փոխչեմպիոն: Ապրիլին կայանալու է Բելգիայի առաջնութիւնը: Յաջողութիւն ցանկանանք պատանի շախմատիստին:
  -   Սպորտ