ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գրոսմայստեր Լեւոն
Արոնեանը կմասնակցի Իսպանիայի Լինարես քաղաքում փետրուարի 12-25-ին
անցկացուելիք շախմատի գերմրցաշարին: Ըստ Հայաստանի Շախմատի
ֆեդերացիայի մամլոյ ծառայութեան, նրա մրցակիցները այս կլինեն
գրոսմայստերներ Վեսելին Թոփալովը, Բորիս Գելֆանդը, Ալեքսանդր
Գրիշչուկը, Վուգար Գաշիմովը եւ Ֆրանսիսկո Վալեխո-Պոնսը: