Ոստիկանական ակադեմիայի կուրսանտի կողմից ինքնասպանութեան<br /> փորձի գործով ձերբակալուած է նոյն ակադեմիայի կուրսանտը<br />


Ոստիկանական ակադեմիայի կուրսանտի կողմից ինքնասպանութեան
փորձի գործով ձերբակալուած է նոյն ակադեմիայի կուրսանտը

  • 10-02-2010 18:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ոստիկանութիւնում ստեղծուել է յատուկ օպերատիւ-քննչական խումբ, որը 2000թ.-ից Հայաստանում կատարուված, հասարակական հնչեղութիւն ունեցող սպանություններով առանձնայատուկ աշխատանք կտանի: Այս մասին փետրուարի 10-ի ասուլիսում յայտնեց Հայաստանի ոստիկանապետ, Ոստիկանութեան գեներալ-մայոր Ալիկ Սարգսեանը: Ըստ նրա, հսկողութեան տակ է վերցուել նաեւ Ոստիկանութեան ակադեմիայի առաջին կուրսի ուսանողի կողմից ինքնասպանութեան փորձի գործը` այդ թւում երկրի ղեկավարի կողմից: Դէպքի առնչութեամբ յարուցուել է քրէական գործ, կայ ձերբակալուած անձ, ով նոյն ակադեմիայի կուրսանտ է: Ըստ քննութեան տուեալների, ձերբակալուածը իր արարքով, խոսակցություններով, տարբեր հոգեբանական ներգործութեան միջոցներով դրդել է կուրսանտին ինքնասպանութեան փորձի:
  -   Հասարակութիւն