Ըստ Հայաստանի օմբունդսմանի, ՀՌԱՀ-ի նախագահի<br /> յայտարարութիւնը «էթիկայի եւ գրագիտութեան տեսանկիւնից» ճիշտ չէ<br />


Ըստ Հայաստանի օմբունդսմանի, ՀՌԱՀ-ի նախագահի
յայտարարութիւնը «էթիկայի եւ գրագիտութեան տեսանկիւնից» ճիշտ չէ

  • 10-02-2010 18:22:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում 2008թ.-ի մարտիմեկյան դէպքերի կազմակերպման մէջ մեղադրւող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում չկիրառելու առնչութեամբ իր դիրքորոշումը Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը կներկայացնի այդ հարցի աւելի խորը ուսուամնասիրությունից յետոյ: Այս մասին նա յայտնեց փետրուարի 10-ի ասուլիսում, նշելով, որ ՄԻՊ-ի գրասենեակի փորձագետները ուսումնասիրել են հարցը եւ երկու հակառակ կարծիքներ յայտնել. նրանց մի մասը գտնում է, որ տուեալ դէպքում համաներումը պէտք է կիրառվեր, իսկ միւս մասի կարծիքով` համաներումը չէր կարող տարածուել Ն.Փաշինյանի վրայ: Եթէ փորձագէտների դիրքորոշումը միանշանակ չէ, գտնում է Ա.Յարութիւնեյանը, ուրեմն կան հակասութիւններ, որոնք պէտք է մեկնաբանուեն ոչ թէ յօգուտ պետական համակարգի, այլ յօգուտ քաղաքացու` Ն.Փաշինյանի: Անդրադառնալով նախօրէին Հեռուստատեսութեան եւ ռադիոյի ազգային յանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալեանի յայտարարութեյան, որով Պաշտպանի զեկույցները փաստորեն գնահատուել են ոչ լուրջ եւ համեմատվել հասարակական կազմակերպութիւնների զեկույցների հետ, Ա.Յարութիւնեանն այն գնահատեց որպէս «էթիկայի եւ գրագիտութեան տեսանկիւնից ոչ ճիշտ արտայայտութիւն»: Նա նշեց, եթէ զեկոյցը լուրջ չլինէր, ապա չէր լինի մարտիմեկյան դէպքերն ուսումնասիրած Ազգային Ժողովի ժամանակաւոր յանձնաժողովի եզրակացութեան հիմքում ընտրուած փաստաթղթերից մէկը: Էթիկայի կանոններից դուրս է նաեւ, ըստ Ա.Յարութիւնեանի, իր զեկույցները ՀԿ-ների զեկույցների հետ համեմատելը: «ՀԿ-ները հասարակութեան ներկայացուցիչներն են, ես պատիւ եմ համարում, որ մեր զեկոյցը հասարակական կազմակերպութեան զեկոյցի մակարդակի է, որովհետեւ մենք հասարակութեան ձայնը լսում ենք եւ կարողանում ենք նրա հետ ներդաշնակ լինել», ասաց նա:
  -   Մարդու իրաւունքներ