Արբիլում կայանալիք մրցաշարում Իրանը կներկայացնի «Արարատ»<br /> կանանց բասկետբոլի թիմը<br />


Արբիլում կայանալիք մրցաշարում Իրանը կներկայացնի «Արարատ»
կանանց բասկետբոլի թիմը

  • 09-02-2010 19:58:00   |   |  Սպորտ
ԹԵՀՐԱՆ, 9 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իրաքի Արբիլ քաղաքում կայանալիք արեւելյան Ասիայի գաւաթի խաղերում Իրանի ներկայացուցիչը ՀՄ «Արարատ» կանանց բասկետբոլի թիմն է, տեղեկացնում է «Ալիքը»: Այդ առիթով, փետրուարի 6-ին, «Արարատ» մարզավանում տեղի է ունեցել մամլոյ ասուլիս` «Հայ կանանց մարզանքի ընդլայնումը ներկայ չափանիշներով» թեմայով: Մամլոյ ասուլիսին ներկայ են եղել ՀՄԱԿ-ի Կենտրոնական վարչութեան փոխնախագահ Հարմիկ Զովելյանը, Իրանի բասկետբոլի ֆեդերացիայի քարտուղար Համիդ Խոմջանին, Իրանի կանանց ֆեդերացիայի փոխնախագահ Ֆաթեմե Քարամզադեն, կանանց բասկետբոլի ֆեդերացիայի քարտուղար եւ ՀՄԱԿ-ի կանանց բասկետբոլի թիմի պատասխանատու Օդետ Աղաջանեանը, Իրանի մինի բասկետբոլի ազգային հաւաքականի պատասխանատու եւ պատանեկան թիմի նախագահ Ժոզեֆ Նազարեանը եւ մարզական միութեան վարչութեան նախագահ Արբի Սարգսեանը: Ասուլիսի ընթացքում խօսուել է «Արարատի» աղջիկների եւ տղաների բասկետբոլի թիմերի կարգավիճակի, յուլիսի 5-ին Իրաքի Արբիլ քաղաքում կայանալիք խաղերի նախապատրաստական աշխատանքների մասին:
  -   Սպորտ