«Ամերիկայի հայկական մատենադարան եւ թանգարանը» գործելու է<br /> հինգ շաբաթ<br />


«Ամերիկայի հայկական մատենադարան եւ թանգարանը» գործելու է
հինգ շաբաթ

  • 08-02-2010 19:33:00   | ԱՄՆ  |  Մշակոյթ
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայ իրաւանց խորհրդի կազմակերպած «Ամերիկայի հայկական մատենադարան եւ թանգարան» շրջիկ ցուցահանդէսը գործելու է հինգ շաբաթ եւ ցուցադրելու է առաջին համաշխարհային պատերազմի մասնակից դաշնակից բանակներում ծառայած կամ կամաւոր մասնակցութիւն ցուցաբերած հայ զինվորների` մինչեւ օրս անյայտ լուսանկարներ, փաստաթղթեր եւ տեղեկութիւններ: Ինչպէս տեղեկանում ենք ՀՌԱԿ-ի մամլոյ հաղորդագրութիւնից, յունվարի 3-ին, Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքի հանրային գրադարանի սրահում բացուած ցուցահանդէսը մեծ հետաքրքրութիւն է առաջացրել հայկական համայնքում: Ցուցադրվել են պաստառներ, որոնք ներկայացնում էին հայ հերոսների կենսագրութիւններ եւ այլ տեղեկութիւններ: Պատերազմին մասնակցած 4000 հայ մարտիկներից 1200-ը Ամերիկայից էին: Փասադենայի ոստիկանութեան հայ տասնապետ Վազգէն Կուրտիկեանը կարդացել է զոհուած մարտիկների անունները: Ապա ելոյթ է ունեցել Հայաստանի գլխաւոր հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանը, որը բարձր է գնահատել «Ամերիկայի հայկական մատենադարան եւ թանգարանի» տնօրէն Զաւէն Արսլանեանի կազմակերպչական ջանքերը:
  -   Մշակոյթ