Աէրոֆլոտ-օփեն փառատօնին կմասնակցեն 22 հայ շախմատիստներ<br />


Աէրոֆլոտ-օփեն փառատօնին կմասնակցեն 22 հայ շախմատիստներ

  • 05-02-2010 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մոսկուայում փետրուարի 9-ից 17-ը անցկացուելիք Աէրոֆլոտ-օփեն փառատօնին կմասնակցեն 22 հայ շախմատիստներ: Ըստ armchess.am կայքէջի հաղորդագրութեան, գլխաւոր` Ա1, մրցաշարում ելոյթ կունենան գրոսմայստերներ Գաբրիէլ Սարգսեանը, Արման Փաշիկյանը, Զաւէն Անդրիասեանը, Հրանտ Մելքումեանը (Հայաստան), Սերգեյ Գրիգորեանցը (Ռուսաստան), Եուրի Հայրապետեանը (Ուկրաինա): Ա2 մրցաշարի մասնակիցների մէջ են գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Գ. Պետրոսեանը (Հայաստան), Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ), Արթուր Գաբրիէլեանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Պողոս Նահապետեանը (Ռուսաստան):
  -   Սպորտ