ՖԻՖԱ-ի հրապարակած ֆուտբոլի ազգային հաւաքականների<br /> դասակարգման հերթական աղիւսակում Հայաստանի հաւաքականը 102-րդ է<br />


ՖԻՖԱ-ի հրապարակած ֆուտբոլի ազգային հաւաքականների
դասակարգման հերթական աղիւսակում Հայաստանի հաւաքականը 102-րդ է

  • 05-02-2010 19:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հաւաքականների դասակարգման հերթական աղիւսակը, որում Հայաստանի հաւաքականը զբաղեցրել է 102-րդ հորիզոնականը: Ըստ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարութեան կայքէջի հաղորդագրութեան, լաւագոյնն է ճանաչուել Եւրոպայի չեմպիոն Իսպանիայի հաւաքականը: 2-10-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Բրազիլիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Անգլիայի եւ Եգիպտոսի հաւաքականները: Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հաւաքականները համապատասխանաբար զբաղեցրել են 13-րդ, 114-րդ եւ 122-րդ հորիզոնականները:
  -   Սպորտ