Յունահայ գաղութի հոգեւոր հովիւը շնորհաւորել է գաղութի բոլոր<br /> մայրերին` «հայապահպանման սրբազան գործին մասնակցութեան համար»<br />


Յունահայ գաղութի հոգեւոր հովիւը շնորհաւորել է գաղութի բոլոր
մայրերին` «հայապահպանման սրբազան գործին մասնակցութեան համար»

  • 05-02-2010 19:30:00   |   |  Հասարակութիւն
ԹԵՍԱՂՈՆԻԿԵ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թեսաղոնիկեի Սուրբ Աստուածածին եկեղեցու Տիկնանց միութեան նախաձեռնութեամբ` «Տ.Զաքարյան» սրահում, յունվարի 24-ին տեղի է ունեցել աւանդական գաթայի բաշխում, հաղորդում է «Ազատ օրը»: Արարողութեանը ներկայ են եղել յունահայ գաղութի հոգեւոր հովիւ Մասիս վարդապետ Զոպույանը, թաղականության ատենապետ Վարդգէս Գունտաքճյանը եւ թաղային խորհրդի անդամներ, ազգային միութիւնների ներկայացուցիչներ: Բացման խօսքով ելոյթ է ունեցել Տիկնանց Միութեան ատենապետուհի Վերգին Աւետիսեանը. նա շեշտել է ազգային ու եկեղեցական տոների առթիւ հայկական հոգեւոր եւ ազգային կառոյցների շուրջ համախմբուելու կարեւորութեան մասին: Օրուայ դասախօսը` գաղութի հոգեւոր հովիւը, խօսել է մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի հայրապետական պատգամի մասին, որով 2010 թուվականը հռչակուել է «Հայ կնոջ տարի»: Եզրափակելով իր խօսքը` Մասիս վարդապետը շնորհաւորել է գաղութի բոլոր մայրերին, որոնք` թէ ընտանիքում, թէ միութենական գործերում, իրենց մասնակցութիւնն են բերում հայապահպանման սրբազան գործին: Դասախոսությունից յետոյ տեղի է ունեցել աւանդական գաթայի բաշխում:
  -   Հասարակութիւն