2009թ. կարգապահական պատասխանատւութեան են ենթարկուել<br /> ոստիկանութեան 939 ծառայողներ<br />


2009թ. կարգապահական պատասխանատւութեան են ենթարկուել
ոստիկանութեան 939 ծառայողներ

  • 05-02-2010 18:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009 թ. ընթացքում ոստիկանութեան ծառայողին ոչ վայել արարք կատարելու համար 84 ծառայողներ ենթարկուել են կարգապահական պատասխանատւութեան: Ընդհանուր առմամբ, կարգապահական տույժի են ենթարկուել 939 ծառայողներ, որոնցից 44-ը ազատուել են ոստիկանութիւնից; Ինչպէս Ոստիկանութեան Կոլեգիայի փետրուարի 5-ի նիստում նշեց Հայաստանի Ոստիկանութեան պետ, ոստիկանութեան գեներալ-մայոր Ալիկ Սարգսեանը, 2009 թ. ընթացքում ՀՀ ոստիկանութեան ծառայողների կողմից թոյլ տրուած տարբեր օրինախախտումների փաստերով յարուցուել է 45 քրէական գործ: Հաշուետու ժամանակահատուածում ՀՀ ոստիկանութեան կենտրոնական ապարատի ծառայութիւնների եւ մարզային վարչութիւնների կողմից կատարուված ծառայողական քննություններով ի յայտ է բերուել հանցագործութեան դէպքերը չգրանցելու եւ ընթացք չտալու 32 դէպք (2008 թ.` 10), որոնցով կարգապահական պատասխանատւութեան են ենթարկուել 43 ծառայողներ: «Ոստիկանութեան ղեկավարութիւնը նման արատաւոր երեւոյթի դէմ տանելու է սկզբունքային պայքար, զուգահեռաբար ձեռնարկելով միջոցներ` տարածքային մարմինների գործունէութեան գնահատման ժամանակակից չափանիշներ մշակելու եւ ներդնելու ուղղութեամբ, ինչը կնպաստի քաղաքացիների սահմանադրական իրաւունքների պահպանմանը եւ ծառայողների նախաձեռնողականության խթանմանը»,- ասաց Ա. Սարգսեանը: Ըստ ոստիկանապետի, Ոստիկանութեան նկատմամբ վստահութեան մթնոլորտ ձեւաւորելու առումով հաշուետու ժամանակահատուածում ձեռնարկուել են անհրաժեշտ միջոցներ նաեւ քաղաքացիական հասարակութեան բոլոր ինստիտուտների հետ բաց երկխօսութիւն ծաւալելու ուղղութեամբ: ՀՀ ոստիկանութեան կենտրոնական ապարատի, ճանապարհային ոստիկանութեան, անձնագրերի եւ վիզաների վարչութեան «թեժ գծերով» ստացուել եւ ընթացք է տրուել քաղաքացիների շուրջ 5000 դիմումների: Հաշուի առնելով միջազգային չափանիշներին համապատասխանող ոստիկանութիւն ունենալու հասարակութեան արդարացի պահանջըն Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան Եվրամիություն-Հայաստան գործողութիւնների ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ ոստիկանութեան կողմից նախապատրաստուել է ոստիկանութեան գործունէութեան ոլորտում բարեփոխումների ծրագրի նախագիծ, որն արդէն իսկ սահմանուած կարգով դրուել է շրջանառութեան մէջ: Ծրագրով նախատեսւում է իրականացնել բարեփոխումներ ոստիկանութեան գործունէութեան 11 հիմնական ուղղութիւններով, ծրագրի շրջանակներում նախատեսւում է իրականացնել շուրջ 200 միջոցառում:
  -   Հասարակութիւն