2009թ. արձանագրուել է հանցագործությունների ընդհանուր<br /> թուաքանակի կտրուկ աճ, սակայն միաժամանակ կան շոշոփելի արդիւնքներ,<br /> գտնում է ՀՀ ոստիկանապետը<br />


2009թ. արձանագրուել է հանցագործությունների ընդհանուր
թուաքանակի կտրուկ աճ, սակայն միաժամանակ կան շոշոփելի արդիւնքներ,
գտնում է ՀՀ ոստիկանապետը

  • 05-02-2010 18:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 5-ին Հայաստանի Ոստիկանութեան Կոլեգիայի նիստում ամփոփուեցին 2009թ, յանցաւորութեան դէմ պայքարի արդիւնքները: Ըստ դրանց, 2009թ. յանցագործութիւնները կտրուկ աճել են 54,7%-ով կամ 5068 դէպքով (2008 թ.` 9271, 2009 թ.` 14339), ինչն, ըստ ոստիկանապետի, հետեւանք է յանցագործութիւնները հաշուառումից թաքցնելու դէմ, ինչպէս նաեւ քողարկված բնոյթ կրող հանցագործությունների յայտնաբերման ուղղութեամբ կատարւող աշխատանքի: Բացի այդ, հանցագործությունների թուաքանակի նման աննախադէպ աճը պայմանաւորուած է նաեւ տուժողի բողոքի բացակայութեան պայմաններում ՀՀ քրէական դատաւարութեան օրէնսգրքի 183 յօդուածով կարճուած գործերի կամ մերժուած նիւթերի հաշուառման հանգամանքով (3129 դէպք), ինչպէս նաեւ այն փաստով, որ 3027 հանցագործութեան դէպք, կատարուված լինելով նախկին տարիներին, ոստիկանութեան ջանքերով յայտնաբերուել եւ հաշուառման է վերցուել հաշուետու տարուայ ընթացքում (2008 թ.` 1505): Այդուհանդերձ, Հայաստանի ոստիկանութեան պետ, ոստիկանութեան գեներալ-մայոր Ալիկ Սարգսեյանի գնահատմամբ, 2009թ. յանցաւորութեան դէմ պայքարի գրեթէ բոլոր ուղղութիւններով ձեռք են բերուել շոշափելի արդիւնքներ: Ա.Սարգսեանը որպէս դրական միտում բնորոշեց այն փաստը, որ յանցաւորութեան կառուցուածքում 2009 թ. նուազել է առանձնապէս ծանր (2008 թ.` 2,0%, 2009 թ.` 1,8%) եւ ծանր հանցագործությունների (2008 թ.` 44,0%, 2009 թ.` 35,9%) տեսակարար կշիռը: Մասնաւորապէս, նուազել է սպանութիւնների (2008 թ.` 78, 2009 թ.` 68), սպանութեան փորձերի (2008 թ.` 30, 2009 թ.` 29), դիտաւորութեամբ առողջութեանը ծանր վնաս պատճառելու (2008 թ.` 215, 2009 թ.` 181), ինչպէս նաեւ բնակարանային գողութիւնների (2008 թ.` 1009, 2009 թ.` 988) եւ տրանսպորտային միջոց փախցնելու (2008 թ.` 66, 2009 թ.` 54) դէպքերը: Նուազել է նաեւ անչափահասների կողմից կատարուված հանցագործությունների թիւը (536-ից 532): Ոստիկանապետի գնահատմամբ, բացասական միտումներից է խմբակային հանցագործությունների մօտ կրկնակի աճը (2008 թ.` 739, 2009 թ.` 1464), ընդ որում դրանցից 522-ը կրել են կազմակերպուած բնոյթ: Յատկապէս անհանգստացնում է այն փաստը, որ կազմակերպուած յանցաւոր խմբերի կողմից կատարուված հանցագործությունների 40,0%-ը (209-ը) կատարել են օտարերկրեայ քաղաքացիներ: Ընդհանուր առմամբ, օտարերկրեայ քաղաքացիների կողմից Հայաստանում կատարուված հանցագործությունների թիւն աճել է 5,7 անգամ (2008 թ.` 79, 2009 թ.` 452): «Միջազգային յանցաւորութեան «էքսպանսիային» դիմակայելու համար անհրաժեշտ է միջազգային չափանիշներին հասցնել նաեւ ոստիկանութեան նիւթատեխնիկական հագեցուածութիւնը, ինչպէս նաեւ ծառայողների պրոֆեսիոնալ պատրաստականութեան մակարդակը: Այս նպատակով ոստիկանութեան կողմից արդէն իսկ մշակtyել է ՀՀ ոստիկանութեան կրթական համակարգի բարեփոխումների հայեցակարգը, որն էլ ընդգրկուել է ոստիկանութեան գործունէութեան ոլորտի բարեփոխումների ծրագրի նախագծում»,- նշեց Ա.Սարգսեանը: 2009 թ. արձանագրուել է բացայայտման ցուցանիշների նկատելի բարելաւում 10,5%-ով (70,0%-ից 80,5%), քրէական հետախուզութեան գծով` 6,1%-ով (69,1%-ից 75,2%), ծանր հանցագործություններով` 4,4%-ով (64,9%-ից 69,3%) եւ առանձնապէս ծանր հանցագործություններով` 10,8%-ով (57,6%-ից 68,4%): Բացայայտման արդիւնաւէտութիւնը որոշակիօրէն նուազել է թմրամիջոցների հետ կապուած հանցագործությունների (87,8%-ից 86,5%), պետական գոյքի խարդախութեան (100%-ից 97,1%), անձնական գոյքի կողոպուտի (61,8%-ից 60,9%) եւ բնակարանային գողութեան (53,6%-ից 53,1%) դեպքերով: Հաշուետու տարում 49,5%-ով աճել է հանցագործութիւն կատարած անձի ինքնութիւնը պարզուած չլինելու պատճառաբանութեամբ նախկին տարիներին կասեցուած քրէական գործերով բացայայտուած հանցագործությունների թիւը (2008 թ.` 101, 2009 թ.` 151): 2009 թ. ընթացքում ոստիկանութեան մարմինների կողմից հետախուզված յանցագործներից յայտնաբերուել են 1840-ը կամ 13,3%-ը (2008 թ.` 1706-ը կամ 12,3%-ը): Բացի այդն հանրապետութեան ոստիկանութեան մարմինների կողմից ձերբակալուել են այլ պետութիւնների կողմից հետախուզւող եւս 172 յանցագործներ: Միեւնոյն ժամանակ, ԱՊՀ եւ այլ պետութիւններում ձերբակալուել եւ Հայաստան են տեղափոխուել 57-ըղ Յայտնաբերուած անձանցից 31-ը հետախուզվել են սպանութեան, 30-ը` աւազակութեան, 17-ը` կողոպուտի, 100-ըն գողութեան, 114-ը` խարդախութեան, 51-ը` խուլիգանութեան, 36-ը` դիտաւորութեամբ առողջութեանը ծանր վնաս պատճառելու համար եւ այլն:
  -   Հասարակութիւն