Աւարտուել է ՀՀ Մաքսային պետկոմիտէի նախկին նախագահի տան վրայ<br /> կատարուված յարձակման գործի նախաքննութիւնը<br />


Աւարտուել է ՀՀ Մաքսային պետկոմիտէի նախկին նախագահի տան վրայ
կատարուված յարձակման գործի նախաքննութիւնը

  • 05-02-2010 16:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութեան Քննչական վարչութիւնն աւարտել է ՀՀ Մաքսային պետական կոմիտէի նախկին նախագահ Արմէն Աւետիսեանի տան վրայ 2008թ.-ի հոկտեմբերի 26-ի լոյս 27-ի գիշերը կատարուված աւազակային յարձակման դէպքի առթիւ յարուցուած քրէական գործի նախաքննութիւնը: Նախաքննութեան օրինականութեան նկատմամբ հսկողութիւն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացութիւնը: Ըստ ՀՀ Գլխաւոր դատախազութեան մամուլի ծառայութեան, նախաքննությամբ բացայայտուել են ինչպէս Ա.Աւետիսեանի տան վրայ կատարուված յարձակման մանրամասները, յանցաւոր խմբի անդամները, այնպէս էլ վերջիններիս կողմից կատարուված, ինչպէս նաեւ աւարտին չհասցված այլ հանցագործութիւններ: Ձեռք բերուած ապացոյցների հիման վրայ 10 անձ ներգրաւել է որպէս մեղադրեալ: Սոյն գործով մեղադրանք է առաջադրուել. ոստիկանութեան Երեւան քաղաքի վարչութեան Խորհրդային բաժնի պետի նախկին տեղակալ, ոստիկանութեան փոխգնդապետ Արմէն Նիկողոսեանին, քաղաքացիներ Արա Կարապետեանին, Արսէն Սողոմոնյանին, Բագրատ Սողոմոնյանին, «ՍՍՄ» ՍՊԸ գործադիր տնօրէն Հայկ Մելքոնեանին, Արշակ Գրիգորեանին, Յովհաննէս Նազարյանին, նախկինում երկու անգամ դատուած Նիկոլայ Խաչիկեանին, Սուրէն Մելքոնեանին եւ Աշոտ Խաչատրեանին: Բոլոր մեղադրեալների նկատմամբ որպէս խափանման միջոց է ընտրուել կալանավորումը: Քրէական գործն ուղարկուել է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարան` ըստ էութեան քննելու համար: Քրէական գործից անջատուել է քաղաքացի Ռ.Վիրաբյանին վերաբերող մասը: Նախաքննական մարմինը որոշում է կայացրել նրան որպէս մեղադրեալ ներգրաւելու մասին: Ռ.Վիրաբեանի նկատմամբ յայտարարուել է հետուխուզում, միջոցներ են ձեռնարկւում նրան յայտնաբերելու ուղղութեամբ:
  -   Հասարակութիւն