ՀՀ սփիւռքի նախարարութեան ակտիւ աջակցութեամբ Ռյազանի<br /> կիրակնօրեայ հայկական դպրոցում արդէն իսկ լուծւում է դասագրքերի<br /> հարցը,- արձանագրում է մարզի հայերի միութեան նախագահ Գյուլաբ<br /> Մարտիրոսեանը<br />


ՀՀ սփիւռքի նախարարութեան ակտիւ աջակցութեամբ Ռյազանի
կիրակնօրեայ հայկական դպրոցում արդէն իսկ լուծւում է դասագրքերի
հարցը,- արձանագրում է մարզի հայերի միութեան նախագահ Գյուլաբ
Մարտիրոսեանը

  • 05-02-2010 14:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ռյազանի հայութեանը գերատեսչութեան մշակած եւ իրականացyող ծրագրերում ակտիւ ներգրաւելու հարցեր են քննարկել ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը եւ Ռյազանի ռադիոտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր, Աշխարհի ազգերի հոգեւոր միասնութեան միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռյազանի պետական ռադիոտեխնիկական համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի գրողների միութեան եւ Ռուսաստանի ժուռնալիստների միութեան անդամ, Ռուսաստանի Ռյազանի մարզի հայերի միութեան նախագահ Գյուլաբ Մարտիրոսեանը: Ինչպէս տեղեկացրեցին ՀՀ սփիւռքի նախարարութիւնից, Գյուլաբ Մարտիրոսեանը 1953թ. ապրում է Ռյազանի մարզում, դասավանդում Ռյազանի ռադիոտեխնիկական ինստիտուտում: 50-60-ական թթ. ակտիւ մասնակցել է մարզում հայկական համայնքի ձեւաւորման աշխատանքներին, ուսումնասիրել Ռեազանում հայերի բնակութեան պատմութիւնը: Աւելի քան 22 գրքերի հեղինակ Մարտիրոսեանը տեղեկացրեց, որ շուտով լոյս կտեսնի իր «Հայկական Սփիւռքը Ռեազանում» աշխատութիւնը: Այս տարի 80-ամեակը բոլորող պրոֆեսորը ուսումնասիրել եւ ամբողջացրել է Ռյազանի մարզում հայերի պատմութիւնը: Նա տեղեկացրեց, որ մարզում հայերը հաստատուել են դեռեւս 12-րդ դարի վերջերից, սակայն հայկական համայնքներից մէկի հիմքը դրուել է 1958թ. Ռեազանում հաստատուած 25-30 ընտանիքների ջանքերով: «Արաքս» հայկական միութիւնը պաշտօնապէս գրանցուել է 1991թ.: Համայնքն ունի կիրակնօրեայ հայկական դպրոց, որտեղ մինչեւ վերջերս հայերէն դասագրքերի խնդիր կար: Սակայն ՀՀ սփիւռքի նախարարութեան ակտիւ աջակցութեամբ արդէն իսկ որոշակի տեղաշարժ է նկատուել, եւ 2010թ. այդ հարցը վերջնական լուծում կստանայ: 47 տարի բնակուելով Ռեազանում եւ կանգնած լինելով համայնքի կազմաւորման հիմքում` պրոֆեսոր Մարտիրոսեանը նշում է, որ այստեղ հայերը ձգտում են լինել Ռուսաստանի լիարժէք քաղաքացիներ` միաժամանակ պահպանելով հայկական աւանդոյթները: Այստեղ գործում է Հայ առաքելական եկեղեցի, որը տարին 4 անգամ (ազգային տոներին եւ սգոյ օրերին` դեկտեմբերի 7-ին, փետրուարի 27-ին, ապրիլի 24-ին եւ մայիսի 28-ին) դառնում է մարզի տարբեր ծայրերից ժամանած հայութեան հաւաքատեղի: Գյուլաբ Մարտիրոսեանը գոհունակութեամբ նշեց, որ ՀՀ սփիւռքի նախարարութեան «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթն ամբողջական տեղեկատուութիւն է հաղորդում ինչպէս նախարարութեան գործունէութեան, Հայաստան-Սփիռք գործակցութեան ծրագրերի, այնպէս էլ աշխարհասփիւռ հայութեան բոլոր համայնքներում տեղի ունեցող իրադարձութիւնների մասին: Ողջունելով ՀՀ սփիւռքի նախարարութեան մեկամյա գործունէութիւնը` պրոֆեսորն ասաց, որ իրենք երկար են սպասել այս գերատեսչութեան ստեղծմանը, եւ, որ պետական գերատեսչական այս կառոյցի ակտիւ եւ բազմաոլորտ գործունէութեան շնորհիւ առաւել արդիւնաւէտ կկազմակերպուի Հայաստան-Սփիռք գործակցութիւնը:
  -   Հասարակութիւն