Հայաստանում փետրուարի 5-ի ժամը 8:40-ի դրութեամբ փակ կամ
մերկասառույցով պատված ճանապարհներ չկան
05-02-2010 13:26:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի գրեթէ բոլոր
շրջաններում փետրուարի 5-ին առատ ձիւն է տեղում: Չնայած դրան
հանրապետութիւնում առաւօտեան 8:40-ի դրութեամբ փակ կամ
մերկասառույցով պատված ճանապարհներ չկային: Այս մասին «ՆՏ»-ի
թղթակցին յայտնեցին ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարութիւնից: Նշուեց
նաեւ, որ բուք է հանրապետութեան մի քանի բնակավայրերում,
մասնաւորապէս` Աշոցքում, Թալինում եւ Սեւանում: