Նախագահ Սերժ Սարգսեանն ապրիլի 4-ին երկօրեայ պաշտօնական այցով կը մեկնի Սերբիայի Հանրապետութիւն


Նախագահ Սերժ Սարգսեանն ապրիլի 4-ին երկօրեայ պաշտօնական այցով կը մեկնի Սերբիայի Հանրապետութիւն

  • 02-04-2011 12:58:38   | Հայաստան  |  Քաղաքական
Սերբիայի Հանրապետութեան նախագահ Բորիս Տադիչի հրաւէրով Նախագահ Սերժ Սարգսեանն ապրիլի 4-ին երկօրեայ պաշտօնական այցով կը մեկնի Սերբիայի Հանրապետութիւն: Այս մասին յայտնում է ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակը: Այցի շրջանակներում Հանրապետութեան ղեկավարը հանդիպումներ կ'ունենայ Սերբիայի բարձրագոյն ղեկավարութեան, Պատրիարքի, ինչպէս նաեւ Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախատեսուած է նաեւ մի շարք ոլորտներում հայ-սերբական համագործակցութեան զարգացմանն ուղղուած փաստաթղթերի ստորագրում:
  -   Քաղաքական