Փետրուարի 6-ին Վանկուվերի Օլիմպիական աւանում տեղի կունենայ ՀՀ<br /> դրօշի բարձրացման հանդիսաւոր արարողութիւնը<br />


Փետրուարի 6-ին Վանկուվերի Օլիմպիական աւանում տեղի կունենայ ՀՀ
դրօշի բարձրացման հանդիսաւոր արարողութիւնը

  • 02-02-2010 20:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրուարի 2-ին ՀՀ սպորտի եւ երտասարդության հարցերի նախարարութիւնում տեղի ունեցաւ հանդիպում Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղեր մեկնող պատուիրակութեան հետ: Հանդիսութեանը ներկայ էին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Արթուր Պետրոսեանը, մարզաշխարհի պատասխանատուներ, լրագրողներ: Ըստ ՀԱՕԿ-ի պաշտօնական կայքէջի հաղորդագրութեան, Գ.Ծառուկյանը պատուիրակութեան անդամներին յանձնեց միջազգային օլիպիական կոմիտէի կողմից հաստատուած հաւատարմագրերը` յաջողութիւն մաղթելով խաղերում: ՀՀ վաստակաւոր մարզիչ Լովա Յարութիւնեյանը մարզիկների անունից խոստացաւ լաւ հանդէս գալ եւ բարձր պահել Հայաստանի մարզական դրօշի պատիւը: Փետրուարի 12-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում մեկնարկող ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերին կմասնակցեն Հայաստանի չորս մարզիկներ:Դահուկավազքում հանդէս կգան գիւմրեցի Քրիստինե Խաչատրեանը (արագավազքում`փետրուարի 17-ին) եւ աշոցքցի Սերգեյ Միքայելեանը (15կմ մրցատարածությունում` փետրուարի 15-ին): Լեռնադահուկային սպորտի մրցումներին կմասնակցեն ամերիկահայ Անի-Մաթիլդա Սերեբրակյանը (հսկայ ոլորավայրէջք` փետրուարի 24-ին, ոլորավայրէջք`փետրուարի 26-ին) եւ ծաղկաձորցի Արսէն Ներսիսեանը (հսկայ ոլորավայրէջք` փետրուարի 21-ին, ոլորավայրէջք` փետրուարի 27-ին ): ՀՀ մարզական պատուիրակութեան գլխաւոր յանձնակատարն է (շեֆ միսիա) ՀԱՕԿԼ ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիէլեանը:Վանկուվեր կմեկնեն նաեւ մարզիչներ Սլաւիկ Սարգսեանը , Գագիկ Սարգսեանը, Գառնիկ Յակոբեանը, Սամուէլ Յակոբեանը, Լովա Յարութիւնեյանը, Ասատուր Պողոսեանը եւ մարզական լրագրողներ Կարեն Գիլոյանն ու Կարօ Պողոսեանը: Խաղերում Հայաստանի պատուիրակութեան դրոշակակիր է ընտրուած լեռնադահուկորդ Արսէն Յարութիւնեյանը: Հայաստանի հաւաքականը խաղերին կմասնակցի «Ասիքս» ֆիրմայի մարզահագուստով: Օլիմպիական աւանում փետրուարի 6-ին տեղի կունենայ Հայաստանի Հանրապետութեան դրօշի բարձրացման հանդիսաւոր արարողութիւնը, փետրուարի 12-ին նախատեսուած է խաղերի բացման ,իսկ 28 Լին` փակման արարողութիւնները: Խաղերի ծրագրում ընդգրկուած է 15 մարզաձեւ: Առաջին անգամ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկնեըը ներկայացել են 1994 թ.-ին `Լիլիհամերի,ապա մասնակցել են 1998 թ.-ին` Նագանոյի, 2002թ.-ին` Սոլթ Լեյք Սիթիի, 2006թ.-ին` Թուրինի օլիմպիական խաղերին:
  -   Սպորտ