Լոյս է տեսել «Արձագանքի» 2010 թ.-ի օրացոյցը` Նիկոսիայի<br /> հայ համայնքին առնչուող պատկերներով<br />


Լոյս է տեսել «Արձագանքի» 2010 թ.-ի օրացոյցը` Նիկոսիայի
հայ համայնքին առնչուող պատկերներով

  • 30-01-2010 09:00:00   |   |  Հասարակութիւն
ՆԻԿՈՍԻԱ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լոյս է տեսել «Արձագանք»-ի 2010 թ.-ի օրացոյցը, որը թերթի հետ անվճար պէտք է ուղարկուի կիպրահայ համայնքի բոլոր հասցէներով: Ինչպէս տեղեկացնում է «Արձագանքը», հին Նիկոսիան ներկայացնող օրացոյցը պատրաստուել է աշխատակից Ալեքսանդր-Միքայէլ Հաճիլիրասի կողմից: Օրացույցում տեղադրուած են Նիկոսիայի այն պատկերները, որոնք սերտօրէն առնչւում են հայ համայնքին. Մելքոնեան կրթական Հաստատութիւնը, Ս. Աստուածածին եկեղեցին, Պաֆոս փողոցը եւ հին հայկական թաղի սիրտը կազմող Վիկտորիա փողոցը: Թերթից տեղեկացնում են, որ օրացոյցը ստանալու համար կարելի է դիմել խմբագրութեանը կամ էլեկտրոնային editor@artsakank.com.cy կայքէջին:
  -   Հասարակութիւն