Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչները հետեւում են կղզու<br /> թուրքական յատուածում գտնուող հայկական եկեղեցու վերակառուցմանը<br />


Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչները հետեւում են կղզու
թուրքական յատուածում գտնուող հայկական եկեղեցու վերակառուցմանը

  • 29-01-2010 18:30:00   |   |  Հասարակութիւն
ՆԻԿՈՍԻԱ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յունվարի 24-ին Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչները արքեպիսկոպոս Վարուժան Հերգելյանի հետ այցելել են Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում գտնուող հայկական եկեղեցու համալիրը: Այս մասին գրում է Կիպրոսի հայկական համայնքի Gibrahayer պարբերականը, որը տեղեկացնում է նաեւ, որ մայրաքաղաքի այդ հատուածը գրաւուած է թուրքական զինուած ուժերի կողմից: Պարբերականը հաղորդում է, որ համալիրն իր մէջ ներառում է միջնադարեան Սուրբ Աստուածածին եկեղեցին, Հայոց ցեղասպանութեան զոհերին նուիրուած յուշահամալիրը, հոգեւորականների կացարանը, դպրոց եւ մանկապարտէզ: Պատուիրակութեան այցելութեան նպատակը համալիրի վերանորոգման աշխատանքներին ծանօթանալն էր: Վերականգման ծրագիրը հաստատուել է 2009 թուականի դեկտեմբերին, իսկ պայմանագիրը կնքուել է EMEK կազմակերպութեան հետ: Վերականգնողական աշխատանքները բուռն ընթացքի մէջ են:
  -   Հասարակութիւն