Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը հրատարակել է<br /> արժէքաւոր երկու աշխատութիւն<br />


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը հրատարակել է
արժէքաւոր երկու աշխատութիւն

  • 29-01-2010 16:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի աստուածաշնչային ընկերութեան հետ համատեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը հրատարակել է Աւետարանների համաբարբառ-բառարանը (Նոր Կտակարանի յունարէն-գրաբար)` նախատեսուած Ս. Գրքի թարգմանական եւ մեկնողական հարցերով զբաղվողների համար: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգի հաղորդագրութեան, բառարանը պատրաստուել է Մարիաննա Ապրեսեանի ջանքերով եւ տպագրուել Վլադիմիր Ենգիբարյանի եւ Բելլա Ժամգարյանի մեկենասութեամբ: «Հին Կտակարանի գրքերի մեկնութիւններ» շարքից Արմէն Տեր-Ստեփանեանի եւ Անահիտ Մխիթարեանի աշխատասիրութեամբ լոյս է տեսել Յովհաննէս Մուշի որդու (ԺԲ դ.) «Մեկնութիւն Եսայեայ»-ի բնագիրը: Քաղվածո այս մեկնութիւնը կազմուած է Հովհան Ոսկեբերանի եւ Եփրեմ Ասորու մեկնությունների հիման վրայ: Ոսկեբերանի նույնանուն մեկնության յունարէն բնագիրը մեզ չի հասել եւ Յովհաննէս Մուշի որդու մեկնութիւնը մեծ նշանակութիւն ունի Ոսկեբերանի մեկնության բնագրի վերականգնման համար: Բնագիրը տպագրուել է «Սարգիս Գաբրիէլեան» հիմնադրամի մեկենասութեամբ:
  -   Հասարակութիւն