Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարը աշխատանքային այց<br /> է կատարել Տաւուշի մարզ<br />


Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարը աշխատանքային այց
է կատարել Տաւուշի մարզ

  • 25-01-2010 20:34:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԻՋԵՒԱՆ, 25 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տեղի կրթական հիմնախնդիրներին ծանօթանալու նպատակով Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտյանն աշխատանքային այցով մեկնել էր Տաւուշի մարզ: Տաւուշի մարզպետարանում հրաւիրուած խորհրդակցութեանը մասնակցում էին մարզի ղեկավարութիւնը, ինչպէս նաեւ հանրակրթական ու նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատութիւնների տնօրեններ: Խորհրդակցութեանը Ա.Աշոտյանն անդրադարձել է նախադպրոցական կրթութեան, դպրոցաշինութեան, մանկավարժական կադրերի ապահովման, սահմանամերձ դպրոցների խնդիրներին: Նա ներկաներին տեղեկացրել է, որ այս տարի կգործի տնօրէնների հաւաստագրման կարգը: «Մեր կրթական համակարգի թիւ մէկ խնդիրներից մէկը կառավարման որակն է, եւ տնօրէնների հաւաստագրման կարգն այն գործիքն է, որը թոյլ կտայ նախարարութեանը հսկողութեան տակ պահել հանրակրթական համակարգի կառավարման գործընթացը` ապահովելով հաւակնորդների համար նուազագոյն չափորոշիչների համապատասխանություն»,- նշել է նախարարը եւ յաւելել, որ վերապատրաստման կարգը ներառելու է համապատասխան մոդուլային ծրագիր, որի հիմնական ուղղութիւններն են` տնտեսաիրավական գիտելիքներ, կառավարչական հմտութիւններ եւ մանկավարժահոգեբանական պատրաստավածություն: Ըստ Ա.Աշոտեանի, տարուայ ընթացքում ընդլայնվելու է նաեւ դպրոցների համակարգիչներով ապահովման ծրագիրը. այս տարի նախատեսւում է եւս 300 դպրոց միացնել համակարգչային ընդհանուր ցանցին` դրանց թիւը հասցնելով 900-ի: Խորհրդակցութեան ընթացքում անդրադարձ է եղել նաեւ մարզի նախնական եւ միջին, ինչպէս նաեւ բարձրագոյն մասնագիտական կրթութեան, մասնաւորապէս, մասնաւոր բուհերի լիցենզիաների տրամադրման պայմանների խստացման եւ կրթութեան որակի ապահովման խնդիրներին: Նախարարի յաջորդ հանդիպումը ԵՊՀ Իջեւանի մասնաճիւղի ուսանողների, ծնողների եւ դասախօսների հետ էր: Ա.Աշոտեանը ներկայացրել է բարձրագոյն մասնագիտական կրթութեան ոլորտում ՀՀ կառավարութեան որդեգրած քաղաքականութիւնը: Հանդիպման աւարտին նա ՀՀ նախագահի կողմից սահմանուած Սպարապետ Վազգէն Սարգսեյանի եւ Մոնթէ Մելքոնեանի անուանական կրթաթոշակներ է յանձնել բուհի լաւագոյն ուսանողներին: Այցի շրջանակում նախարարը հանդիպումներ է ունեցել նաեւ Իջեւանի պետական քոլեջի եւ թիւ 1 միջնակարգ դպրոցի, ինչպէս նաեւ Դիլիջանի աւագ եւ ներառական կրթութիւն իրականացնող թիւ 2 դպրոցների մանկավարժական կոլեկտիւների հետ: Ըստ ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան մամլոյ ծառայութեան, այցելութիւնը Տաւուշի մարզ առաջինն է նախարարի այս տարուայ մարզային այցելութիւնների շարքում. նախատեսւում են աշխատանքային այցելութիւններ ՀՀ բոլոր մարզեր, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն:
  -   Հասարակութիւն