Կատարուել է Քուվեյթի Սրբոց Վարդանանց եկեղեցու նոր զանգակի<br /> օրհնութիւնը <br />


Կատարուել է Քուվեյթի Սրբոց Վարդանանց եկեղեցու նոր զանգակի
օրհնութիւնը

  • 25-01-2010 14:15:00   |   |  Հասարակութիւն
ՔՈՒՎԵՅԹ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Քուվեյթում, ինչպէս առհասարակ Պարսից ծոցի բոլոր երկրներում (Բահրեյնից բացի), եկեղեցիները չունեն իրենց աւանդական ճարտարապետական կառոյցը, ուստի նաեւ չունեն երկնասլաց գմբեթներ ու դրանցից անբաժան զանգակատներ ու զանգեր, հաղորդում է «Ալիք» օրաթերթը: Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, այնտեղ տասնամեակներ ի վեր ապրող ու գործող միլիոնավոր քրիստոնյաներ չունեն ոչ եկեղեցու շէնք ունենալու եւ ոչ էլ հաւաքական քրիստոնեական պաշտամունք կատարելու իրաւունք: Մինչեւ իսկ որեւէ քրիստոնեայ հոգեւորականի մուտքը երկիր արգելուած է: Քուվեյթում բնակուող շուրջ կէս միլիոն քրիստոնյաները ունեն պաշտամունքի հետ կապուած բոլոր իրաւունքները, բայց գոյութիւն ունեցող սահմանափակ թւով եկեղեցական շէնքերը բացայայտօրէն չեն ցուցադրում իրենց քրիստոնեական նկարագիրը: Այդ պատճառով Քուվեյթի հայկական համայնքի եկեղեցին աւանդական ճարտարապետական լուծումներ չունի: Սակայն վերջին 3-4 տարիներին, Սրբազան հոր կատարած հետեւողական աշխատանքի շնորհիւ, Քուվեյթի ազգային առաջնորդարանն ու եկեղեցին օժտվել են կրոնական ու ազգային բնոյթի նկարներով: Եկեղեցին զարդարվել է մեծ թւով սրբապատկերներով: Երկու տարի առաջ նորոգուել ու պայծառակերպվել են եկեղեցու գավիթն ու բանկալը: Թերթից տեղեկանում ենք, որ եկեղեցու դպրապետ Քեռի աւագ սարկաւագ Սարգսեյանի նախաձեռնութեամբ, Քուվեյթի առաջին հոգեւոր հովիւ Պարոյր քահանա Սարգսեյանի յիշատակին նոր զանգակ են պատուիրել եկեղեցու համար: Լեռնալիբանանի Բեյթ Շաբաբ գիւղում, որը յայտնի է զանգակներ ձուլելու իր արուեստով ու գաղտնիքով, ձուլուել եւ Քուվեյթ է տեղափոխուել բիւրեղեայ հնչողությամբ ու գեղեցիկ տեսքով նոր զանգ: 2009 թուականի դեկտեմբերի 25-ին, Սրբոց Վարդանանց եկեղեցու Ս. Պատարագի ժամանակ, տեղի է ունեցել նոր զանգակի օրհնութիւնն ու սրբագործումը` ի ցնծություն հաւատացեալների հոծ բազմութեան:
  -   Հասարակութիւն