Սանկտ-Պետերբուրգում գործում է հայկական բաղադրիչով միջնակարգ<br /> դպրոց<br />


Սանկտ-Պետերբուրգում գործում է հայկական բաղադրիչով միջնակարգ
դպրոց

  • 23-01-2010 21:30:00   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: 2010թ. լրանում է Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի հիմնադրման 300-ամեակը: Այս մասին հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը: Հաղորդւում է նաեւ, որ Սանկտ-Պետերբուրգի թիւ 259 միջնակարգ դպրոցը 3 տարի առաջ տրուել է տեղի հայկական եկեղեցու խնամակալութեանը, արդիւնքում այն նորոգուել է: Մի քիչ փոփոխուել է նաեւ դպրոցի ուսումնական պլանը, մասնաւորապէս, աւելացել են ազգային ծրագրեր: Ըստ դպրոցի տնօրէն Աստղիկ Քոչարեանի, դպրոցում գործում է երեք ազգային ծրագիր` ցածր դասարանների համար երաժշտական այբուբեն, միջին դասարանների համար հայոց լեզու եւ բարձր դասարանների համար հայ մշակոյթ, որն անցկացւում է ռուսերէն լեզւով: Միջնակարգ դպրոցը պաշտօնապէս կոչւում է «Հայկական բաղադրիչով դպրոց»: Կենտրոնում գտնուող միջնակարգ դպրոցում սովորում են 18 ազգութեան ներկայացուցիչ աւելի քան 200 աշակերտ, որոնց 40 տոկոսը հայեր են:
  -   Հասարակութիւն